Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ընտանեկան բռնության դեմ օրինագիծը պետք է անցնի քննարկումների լայն փուլով. Կարինե Աճեմյան

Interview

Երեկ ՀՀ քաղաքացի Զարուհի Պետրոսյանի մահվան օրն էր: Տվյալ անձը ընտանեկան բռնության զոհ դարձած երիտասարդ աղջիկ է, ով ծեծի ենթարկվելով ամուսնու ու սկեսուրի կողմից` մահացել է: Ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին մի խումբ երիտասարդ աղջիկներ եւ տղաներ, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում՝ կապված ընտանեկան բռնության հետ, միեւնույն ժամանակ կոչ անում շրջանառության մեջ դնել նրանց կողմից ներկայացվող օրենքի նախագիծը, որը կարգավորում է ընտանեկան բռնության վերաբերյալ հարցերը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը թերեւս այն բացառիկ պատգամավորներից է, ով մշտապես խոսում եւ դեմ է արտահայտվում բռնություններին, հատկապես ընտանեկան բռնությանը, Orer.am-ի հետ զրուցելով օրինագծի մասին՝ նշեց, որ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված օրինագիծը դեռ 2011 թվականին մերժվել էր, որից հետո իրենք Եվրախորհրդի կոնվենցիաների հետ կապված փոփոխություններ իրականացրել էին: «Փոփոխություններից հետո նրանք նորից ներկայացրել էին օրենքի նախագիծը: Ինքս կարծում եմ, որ այդ օրինագիծը պետք է անցնի քննարկումների լայն ու տարբեր փուլերով: Ընդհանուր առմամբ՝ բռնությունը մարդու իրավունքի կոպիտ խախտում է, իսկ ընտանեկան բռնություն ասելով չպետք է հասկանանք միայն կանանց հանդեպ բռնություն, դա վերաբերում է նաեւ երեխաներին ու տարեցներին: Մենք՝ ինքներս, մամուլում հաճախ հանդիպում ենք նման հոդվածների, երբ հայկական ընտանիքներում տարբեր տեսակի բռնություններ են իրականացվում»,- նշեց պատգամավորը՝ անդրադարձ կատարելով բռնության պատճառներին եւ դրանց վերացման հնարավոր տարբերակներին: «Բռնության պատճառները շատ խորքային են՝ դրանք ե´ւ հոգեբանական, ե´ւ սոցիալական խնդիրների հետ են կապված: Այս պարագայում բավական մեծ գործ ունի անելու նաեւ եկեղեցին, մենք պետք է ընտանիքներին կապենք եկեղեցու հետ, քանի որ ընտանիքի հանդուրժողականության կոչերով մշտապես հանդես է գալիս հենց եկեղեցին: Պետք է նման կերպ պայքարել ու հասնել նրան, որ բոլոր խոչընդոտները հաղթահարվեն եւ ընտանիքները ամուր լինեն»,- նկատեց Կարինե Աճեմյանը:

Ինչպես նշեց պատգամավորը, այժմ բռնության դեպքերը կարգավորվում են ՀՀ քրեական օրենսգրքով, աշխատանքներ են տարվում նաեւ բռնության վերաբերյալ հարցերն ավելի լայնորեն կանխարգելելու համար: «Պետք է ասեմ, որ ե´ւ արդարադատության, ե´ւ արտաքին գործերի նախարարությունները զբաղվում են բռնության վերաբերյալ հարցերով: Խնդրի հետ կապված՝ արդարադատության նախարարության որոշ պատասխանատուներ Եվրոպայի խորհրդում խորհրդակցական քննարկումներ են ունենում, ինչպես նաեւ այդ աշխատանքներին զուգահեռ ուսումնասիրվում է միջազգային փորձը»,- ասաց նա:

Խոսելով խնդրի լուծման համար կատարվող ծախսերի մասին՝ պատգամավորը նշեց, որ հարցը կարգավորելու եւ ռեալ քայլեր իրագործելու համար հարկավոր են ներդրումներ պետբյուջեից: «Առանց այդ ծախսերի հնարավոր չէ օրենքն ընդունել, քանի որ այն երեք կարեւոր խնդիր է լուծում` բռնության կանխարգելումը, տուժողին պատշաճ օգնություն ցույց տալը եւ, իհարկե, բռնություն իրականացնողի հանդեպ պատժիչ գործողությունների իրականացումը»,- նկատեց պատգամավորը:

Սոսե Չանդոյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor