Տնտեսագետ. Չի բացառվում, որ ապագայում վերանայվի էլեկտրաէերգիայի սակագինը
Interview«Եթե ևս մեկ տարի «ՀԷՑ»-ի աշխատանքն այս ձևով շարունակվեր նման, ապա ՀԷՑ-ի վաճառքի մասով մեծ խնդիրներ կունենայինք, էլ չեմ խոսում այն մասին, որ ՀԷՑ-ը կանցներ սնանկացման գործընթացին, որի ընթացքում մինչև վաճառելը ևս մի քանի կազմակերպություններ ու անհատներ կհարստանային, իսկ հետո ինչպես միշտ այդ գումարները ժողովուրդի «ջանից» պետք է դուրս գային»,- անդրադառնալով «ՀԷՑ»-ի վաճառքին, այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Համլետ Թադևոսյանը:
Նրա խոսքերով, «Տաշիր» խմբի կողմից գոծարքւ իրականացումը նույնիսկ հույսեր է ներշնչում, որ 5-5 տարի հետո նույնիսկ հնարավոր կլինի խոսել էլեկտրաէներգիայի սակագների վերանայման մասին՝ նվազեցման ուղղությամբ:
Ըստ տնտեսագետի՝ «Տաշիր» խումբը էներգետիկայի բնագավառում գործունեության լուրջ փորձ ունի, իսկ նրա կազմի մեջ գործում են ընկերություններ՝ «Կասկադ-էներգո», «Կասկադ-էներգոսբիտ», «Կասկադ-էներգոսետ», «Կասկադ տեխ-էքսերգո», որոնք վաղուց հայտնի են իրենց արդյունավետ աշխատանքով:
«Նաև հավաստի են այն տեղեկությունները, որ «Տաշիր գրուպ»-ին են պատկանում նաև մերձբալթյան երկրների էներգետիկ համակարգի որոշ խոշոր ենթակառուցվածքներ: Այսինքն՝ մեր ՀԷՑ-ը ձեռք է բերում պրոֆեսիոնալ և երկար տարիների փորձ ունեցող մեծ կազմակերպություն: Այստեղ կան մի քանի նրբություններ, որ պետք է ուշադրություն դարձնենք, չէ որ մարդկանց մոտ հարց կառաջանա, թե նույն «Ինտեր ՌԱՕ» խումբն էլ էր մեծ ու փորձ ունեցող կազմակերպություն, ինչով են տարբերվելու միմյանցից:
Խնդիրը կառավարման և նոր համակարգի ներդրման մեջ է, ինչը չէր ներդրել «Ինտեր ՌԱՕ»- ն: Իսկ կառավարման ոլորտում նոր բաժնետերերը պարտավորվում են մի քանի տարում ներդնել հետևյալ ISO ստանդարտները, իսկ դրանք տվյալ համակարգերում հետևյալն են. ISO/DIS 9001, Որակի կառավարման համակարգեր- Պահանջներ; ISO 50001:2011, էներգետիկայի կառավարման համակարգեր- Պահանջներ և կիրառման ուղեցույց; ISO 50004:2014, էներգետիկայի կառավարման համակարգ- էներգետիկայի կառավարման համակարգի ներդրման, վարման և բարելավման ուղեցույց»,- նշեց Թադևոսյանը:
Նրա խոսքերով, այս համակարգի ներդրումը ամբողջությամբ կփոխի պատկերը և մենք կունենանք, ոչ թե պարտքերի մեջ «թաղված» ՀԷՑ, այլ էֆեկտիվ, շահութաբերությամբ աշխատող կազմակերպություն, որը այս համակարգը ներդնելուց հետո կկարողանա ապահովել անվտանգ և անխափան էներգիա և ապագայում վերանայել հոսնքի գները:
«Բաժնետերերը հայտարարել էին, որ մինչեւ հաջորդ տարվա օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցելու է սակագնի թանկացումը բնակչության ու ամսական մինչեւ 500 կվտ էլեկտրաէներգիա սպառող փոքր բիզնեսի համար՝ 250 կվտ-ի համար:
Նոր բաժնետերը նաև պարտավորվում է նվազեցնել ՀԷՑ-ի տեխնոլոգիական կորուստները ոչ պակաս քան 2 տոկոսով, ասեմ որ ՀԷՑ-ի նախկին տնօրենները բավականին մեծ գումարներ են թալանել հենց այս միջոցով, իսկ նոր բաժնետերերը արդեն իսկ ցանկություն են հայտնել, որպեսզի իջեցնեն կորուստների տոկոսները: Արդեն իսկ առաջին քայլերից երևում է, որ նոր բաժնետերը բավական մեծ փորձ ունի և դեռ տնօրությունը չստանձնած դրական քայլեր է կատարում համոզված լինելով, որ հաջողվելու է»,- եզրափակեց տնտեսագետը: