Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գյումրին ցնցված է. ինքնասպան հայրը զավակներին սեռական ոտնձգության էր ենթարկել

Գյումրիում սեպտեմբերի 10-ին ինքնասպան եղած 51-ամյա Ս. Գ.-ին եղբոր տան տանիքից կախված վիճակում գտել են նրա հարազատները: Ծնողները հրաժարվեցին խոսել որդու քայլի հնարավոր դրդապատճառների մասին, միայն կինը NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ ինքնասպանությունից ժամեր առաջ ամուսինների միջեւ վեճ է տեղի ունեցել, եւ անչափահաս երեխաները հեռացել են տնից։

Կնոջ խոսքով, իր երկու երեխաները տնից հեռացել են հոր պատճառով: 3 օր առաջ 9-ամյա տղան եւ 11-ամյա աղջիկը հարեւանուհու տնից դուրս գալուց հետո անհետացել են։ Մայրը դիմել է ոստիկանություն, որոնողական աշխատանքներից հետո երեխաներին գտել են տատիկի տանը՝ Շիրակի մարզի գյուղերից մեկում:

«Գնացել էին հարեւանուհու տանը խաղալու, հայրն ասել էր, որ 18:15-ին տանը լինեն, խաղով են ընկել ու ժամը չեն նայել՝ քանիսն է, 18:30-ն է եղել, հարեւանի աղջիկն ասել է՝ շուտ արեք, գնացեք, թե չէ պապադ կծեծի, որ ուշանաք, իրենք էլ մտածել են, որ պապան կծեծի, փախել են, բայց ոստիկանությունից իրանց տարան մանկատուն, երեխաները տուն չուզեցին գալ՝ հորից վախենալով»,- պատմեց երեխաների մայրը:

Երեխաների մորական տատը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են երեխաները հայտնվել իրենց տանն, ու իրականում ինչու չէին ուզում տուն վերադառնալ։ Երեխաները տատիկին պատմել են, որ հայրը սեռական ոտնձգություն է կատարել իրենց նկատմամաբ, դրա համար են վախենում տուն վերադառնալ:

«Երեխաները իմ ու պապի ներկայությամբ ոստիկանությանը պատմեցին, որ 5 օր առաջ հայրը աղջկա շորերն է հանել, էրեխեն փախել է ու այդպես կրկնել մի քանի անգամ, տղային էլ է արել, ինքը մշտական հարբեցող է եղել, ու երեխեքն ասում են, որ իրենց ծեծում, ջարդում էր»-պատմեց տատիկը:

Երեխաների մայրը վստահեցրեց, որ տեղյակ չէ՝ ինչ է տեղի ունեցել երեխաների ու հոր միջեւ իր բացակայության ժամանակ, երեխաներն իրեն ոչ մի բան չեն պատմել, բայց նրանք միշտ վախեցել են հորից:

«Ինձ ոչ մի բան չեն պատմել, ես ոչ մի բան չեմ իմացել, բայց չեմ էլ ուզում հավատալ դրան»,-ասաց մայրը:

51-ամյա Ս. Գ.-ի դեմ ոստիկանություն օգոստոսի 26-ին բողոք է ներկայացրել հարեւանուհին՝ հայտնելով, որ նա սեռական ոտնձգություն է կատարել իրենց 5 տարեկան տղայի նկատմամբ: Ինքնասպանությունից ժամեր առաջ ամուսինները վիճել են այդ թեմայով, կինն ասել է՝ կբաժանվի, եթե ոստիկանությունը հաստատի բողոքի իսկությունը: Նախօրեին էլ, տեղեկանալով, որ երեխաները փախել են տնից ու ոստիկաններին բողոքել հոր սեռական ոնտձգությունների մասին, կինը սպառնացել է ամուսնուն, որ կտրուկ քայլերի կդիմի:

«Ես իրեն ասացի, որ եթե ճիշտ դուրս գա այդ ամենը, ուրեմն ես էդ բողոքի թղթերը հատիկ-հատիկ կկերցնեմ քեզ ու կբաժանվեմ, ինքն էլ ասեց, որ այդպիսի բան չկա ու դուրս եկավ՝ ասելով՝ հիմա ի՞նչ անեմ,  ինքնասպան լինեմ, որ հավատա՞ք, որ ես նման բան չեմ արել, ու գնաց կախեց իրան»,- պատմեց կինը։

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հարուաններն իսկապես բողոք են ներկայացրել, ինչի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 142 հոդվածի (անառակաբարո գործողություններ) հատկանիշներով։

Անչափահաս երկու երեխաներն այժմ գտնվում են մանկատանը։ Ընտանիքում բացի նրանցից եւս երկու երեխա կա՝ մեկուկես տարեկան ու 6 օրական տղաներ։ Ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, հայրը չէր աշխատում, մայրը՝ նույնպես։

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced