Շալերը` բոլոր տարիների գլխավոր թրենդ
LifestyleԱշնանը, առաջինը, որ ուզում ես անել, տաք շալով փաթաթվել ու թեյ խմելն է: Թեյը չգիտեմ, բայց այ շալ կարելի է ունենալ ամեն տեղ և ամեն պահի: Եվ, իհարկե, չենք մոռանում էսթետիկայի մասին, որը կախված է ոչ միայն շալի կամ վզկապի տեսքից, այլ նաև դրանք կապելու ձևից: և շալեր կապելու գեղեցիկ տարբերակներ: Օrer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում շարֆեր և շալեր կապելու գեղեցիկ տարբերակներ:




Շալերի կապելու ձևերը զանազան են. ամենահաճախ օգտագործվող տարբերակներից մեկը պարզապես ուսերին գցելն է: Կարելի է նաև այն եռանկյունաձև փաթաթել պարանոցին կամ օգտագործել որպես շարֆ: Ավելի համարձակ աղջիկները, ովքեր ունեն իդեալական դիմագծեր կարող են ավանդական ձևով այն կապել գլխին: Այսպիսի շալերը գեղեցիկ են գրեթե բոլոր բաճկոնների և վերարկուների հետ, միայն թե, պետք է ճիշտ համադրել գույները:




