Yerevan, 01.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՆԱՏՕ-ի զեկույցի թիկունքում կանգնած է պաշտոնական Անկարան. Գագիկ Համբարյան

Politics

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վերահաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքների ժամանակ «ՆԱՏՕ-ն եւ ՌԴ-ն Եվրաատլանտյան անվտանգության» զեկույցում, խեղաթյուրելով պատմական փաստերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ մեղադրվել է Ռուսաստանը: Թե ով կամ ինչ է իրականում թաքնված ՆԱՏՕ-ի տվյալ զեկույցի տակ, Orer.am-ը զրույցի ժամանակ պարզեց քաղաքագետ քաղաքագետ Գագիկ Համբարյանից: «Մինչ այժմ արեւմտյան մամուլում հայտնի փորձագետներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ իրենց կարծիքն են հայտնում՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը եւ հարցի լուծումը լիովին ձեռնտու է Ռուսաստանին՝ ասելով, որ տվյալ կոնֆլիկտի միջոցով ՌԴ-ն պահպանում է իր դիրքերը Հարավային Կովկասում: Նշվածս վարկածը բազմիցս էինք լսել, սակայն դա երբեւէ որեւէ զեկույցի չի վերածվել միջազգային հարթակներում: Սա առաջին դեպքն էր, երբ նշվածս հարցը վերածվել է զեկույցի: Այն բավական խնդիրներ պարունակող զեկույց է մեզ համար, քանի որ առաջինը՝ լիովին խեղաթյուրվում է Արցախյան հիմնախնդիրը, այսինքն՝ արցախահայերի արդար պահանջը, ազգային ինքնորոշման ձգտումը վերածվում է հակառուսական հիստերիայի, երկրորդ՝ տվյալ զեկույցում ամենավտանգավորն այն է, որ այս քայլն արվում է ռուս-ուկրաինական հարաբերությունների վատթարացման հետ, որտեղ զեկույցի հեղինակները մեղադրում են Ռուսաստանին: Տեսնում ենք, որ երկու դեպքում էլ Ռուսաստանի անվան հետ է կապվում տարածքային խնդիրների ստեղծումը հարեւան երկրների հետ»,- նկատեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ եթե ռուս-ուկրաինական հարաբերությունների պահով հարցը քիչ թե շատ օրինաչափ է, այսինքն՝ Ուկրաինայի արեւելքում բնակվող ռուսախոսների մեծ մասն ընդդիմանում է արեւմտամետ իշխանություններին, ապա ԼՂՀ հարցում շատ զարմանալի է, թե զեկույցի հեղինակներն ինչ են ցանկացել ասել, որովհետեւ դա իրականության ամբողջական խեղաթյուրում է, եւ եզրակացությունների հիման վրա արված մի թուղթ: «Անգամ այդպես կարելի է ձեւակերպել»,- ասաց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը վստահ է, որ հայկական պատվիրակության ներկայացուցիչները ջանք ու եռանդ չեն խնայել զեկույցի հեղինակների վայրահաչոցները չեզոքացնելու համար. «Մենք շատ լավ ենք հասկանում, որ վերջին շրջանում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնի վրա ավելի վատթարացող ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում օգտագործվում է ամեն պատրվակ, որպեսզի Ռուսաստանին տարբեր կպչողական մեթոդներով մեղադրեն այն գործերի մեջ, որոնք տեղի են ունեցել թե´ նախկին խորհրդային հանրապետություններում, թե´ Ռուսաստանին շրջապատող երկրներում: Այն անձինք, որոնք կանգնած են զեկույցի թիկունքում, նման մեթոդներով փորձում են օգտագործել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս քայլով հատուկ ձեւով կողմնորոշում են տալիս, թե ԼՂՀ հարցում Ռուսաստանն է ներգրավված եւ ՆԱՏՕ-ն էլ հակառուսական դրսեւորում պետք է դրսեւորի եւ պաշտպանի այն կողմին, որն արեւմտամետ է: Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում, այս զեկույցով պետք է հակադրվի ՆԱՏՕ-ին, իսկ մենք լավ գիտենք, որ ՀՀ-ն, ունենալով ռազմավարական հարաբերություններ, պաշտոնական Մոսկվայի հետ բավական ակտիվ համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ, ուստի այս զեկույցը, ըստ իս, թուրք-ադրբեջանական ձեռքի գործն է:

Ես պարզապես վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի զեկույցի թիկունքում կանգնած է պաշտոնական Անկարան, որը վերջին շրջանում լուրջ խնդիրներ ունի Ռուսաստանի հետ եւ բավական ակտիվ հակադրվում է ռուսական գործողություններին Սիրիայում: Նկատենք, որ Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստանի եւ Սիրիայի գործողությունները ամենահիստերիկ ձեւով է մեկնաբանում: Թուրքիան ամեն ինչ անելու է ՆԱՏՕ-ում, որ հակառուսական տրամադրություններն ավելի թեժանան եւ, միեւնույն ժամանակ, դրանք լուծում են թուրք-ադրբեջանական տանդեմի համար ամենակարեւոր հարցերից մեկը՝ Արցախյան հիմնախնդիրն այլ հարթակ տանելու ուղղությամբ: Նման քայլով նրանք ինչ-որ դիվիդենտներ են փորձում ստանալ, որը մեզ համար բավական վտանգավոր է, մենք այս զեկույցին պետք է շատ կոպիտ պատասխանենք՝ ցույց տալով, որ մենք շատ լավ գիտենք, թե ով է զեկույցի թիկունքում կանգնած եւ ինչ նպատակներ է հետապնդում»,- ասաց քաղաքագետը:

Սոսե Չանդոյան

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6