Աշնանային look-ը ժիլետի միջոցով ավելի ոճային դարձնելու 10 տարբերակ
LifestyleԺիլետները տարբեր ժամանակներում նորաձեւ են եղել, քանի որ դրանք կարելի է կրել ցանկացած հագուստի վրայից: Ժիլետները տարբերվում են իրենց չափսով, ձեւով` ունենալով մեկ ընդհանուր նպատակ` արտաքինն ավելի գրավիչ դարձնել:
Հիմնականում առանձնացնում են ժիլետը կրելու 5 եղանակներ, որոնք էլ Orer.am-ը կներկայացնի Ձեր ուշադրությանը:
Գոտիով
Իրանն ընդգծելու համար ժիլետներ կրլիս հարկավոր է օգտագործել նաեւ գոտի: Սակայն գոտին պետք է համապատասխան լինի ժիլետի գույնի եւ կտորի հետ: Ժիլետի հետ լավագույն տարբերակը նեղ գոտու օգտագործումն է:
Աշխատանքային եւ ամենօրյա ոճեր
Ցույց տալու համար, թե ինչքան փոփոխական տեսք կարող է հաղորդել ժիլետը, այն կարելի է կրել հասարակ բլուզի վրայից` համադրված նեղ իջնող կիսաշրջազգեստի հետ, կամ պարզապես զգեստի վրայից, որն ավելի հարմար է առօրյայում կրելու համար:
Սովորական չափսից մեծ ժիլետներ
Նման ժիլետներով հիանալի տեսք կարելի է ստանալ` այն կրելով տաբատների եւ լայն տոպերի հետ: Իսկ առավել գեղեցիկ տեսք ստանալու համար ժիլետի եւ տաբատի գույները պետք է համապատասխան լինեն:
Ջինսե ժիլետներ
Ջինսը երբեք նորաձեւությունից դուրս չի գալիս: Նման ժիլետները գեղեցիկ կնայվեն ծաղկավոր կտորից զգեստի հետ:
Կարճ ժիլետներ
Նման ժիլետները գրավիչ տեսք են ունենում բարձր գոտկատեղով տաբատների հետ: Այդ համադրությունը շատ նրբագեղ տեսք է հաղորդում, որը կարելի է կրել թե կարմիր գորգի վրա, թե առօրյայում:








