Թիմաթիի համերգն ու դրա քաղաքական երանգները
SocietyԱյսօր վաղ առավոտից համացանցը բուռն քննարկումների մեջ է: Օգտատերերը դժգոհություն են հայտնում, որ հայտնի ռուս երգիչ Թիմաթին Հայաստանում համերգ է տալու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը: Նրանց մեծ մասը կարծում է, որ համերգային ծրագրի կազմակերպումը պլանավորված է իշխանության կողմից, որը նպատակ է հետապնդում հանրաքվեի օրը շեղել մարդկանց ուշադրությունը հիմնական հարցից:
Ինչպես Orer.am-ի հետ զրույցում նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, այդտեղ քաղաքական ենթատեքստ չկա: «Ես այստեղ քաղաքական երանգ չեմ տեսնում, եթե դա լիներ հանրաքվեից մեկ օր առաջ կամ մեկ օր հետո, միեւնույն է, նույնն էին ասելու: Այստեղ ավելի շատ ոչ թե իշխանությունների մատն է խառը, այլ այն մարդկանց, որոնք շոու-բիզնեսով են զբաղված: Թիմաթին էլ, իր համերգն էլ…»,- ասաց Ս. Գիմիշյանը: «Եթե իշխանությունները շահագրգիռ են, որ հանրաքվեն անցնի, ընդհակառակը, իրենք չեն փորձի շեղել մարդկանց, այլ կտրամադրեն բոլորին մեկ մարդու պես գնալ հանրաքվեի: Դե իրենք իրենց դեմ հո չեն գործի»,- ասաց նա: