Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչու է աղմկում Դաշնակցությունը

Analysis

Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ դաշնակցականներից ոմանք առավել ակտիվ են զբաղված այդ փոփոխությունների լոբինգով, քան սահմանադրականի առաջին շահառուները ՝ հանրապետականները:

Երեկ ԱԺ-ում, Արծվիկ Մինասյան-Հրանտ Բագրատյան լեզվակռիվը հենց այս առիթով էր: Արծվիկ Մինասյանին, ընդ որում կարելի է անընդհատ տեսնել հեռուստացույցով սահմանադրական փոփոխությունների արդյունավետությունը քարոզելիս, նա նույնիսկ հայտարարեց, թե պատրաստ է ուղիղ եթերով բանավեճի: Ի վերջո, ինչու է իրար խառնվել Դաշնակցությունը:

Արդյո՞ք բանը միայն կոալիցիայի նախանշվող հեռանկարն է: Հասկանալի է իրավիճակը, կա վերարտադրության խնդիր: Այստեղ, ընդ որում, ամոթալի բան չկա: Իշխանությունն ու ՀՅԴ-ն այս իմաստով ավելի պարտաճանաչ են, մտածում են իրենց վերարտադրության մասին ու հույսը միայն հանրային բողոքի վրա չեն դրել:

Բայց խնդիրը այն չէ, որ ՀՅԴ-ն իշխանության հետ միասին վերադասավորվում է նոր, ավելի շատ տեղ զբաղեցնելու ակնկալիքով: Քաղաքականությանը հետևողներիս չպիտի զարմացնի նաև ոճը, որով դաշնակցականները ներկայացնում են իշխանությունների հետ իրենց հերթական խաղը, այն է հիմնավորել տեղի ունեցողը իրենց պատմական, կուսակցական սկզբունքներով: Ենթադրվում է, որ վերջապես կկազմակերպվի կոալիցիա, որում տեղ կունենա նաև ՀՅԴ-ն: Ջախջախված վիճակում գտնվող ԲՀԿ-ն, չնայած դեռ ԱԺ-ում պահպանում է քանակային առավելություն, բայց անհայտ է, թե ինչ վիճակում կհայտնվի հաջորդ ընտրություններին: Հետևաբար ՀՅԴ-ն մնում է իշխանության միակ հավանական, այսպես ասած, ոտքի վրա կանգնած գործընկերը:

Պարզ է նաև մի բան, սահմանադրական փոփոխությունները իրականում, ոչ այնքան ամբողջ իշխանության, ինչքան դրա մի մասի, այս դեպքում գլխավոր մասի ՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության, ավելի շուտ՝ հարմարավետ վերարտադրության խնդրին են ուղղված: Իշխանությունը Հայաստանում երբեք հատկապես հիմա միատարր չի եղել: Ինչպես շատ հետսովետական ավտորիտար համակարգերում Հայաստանում էլ եղել է իշխող կուսակցություն-նախագահի աշխատակազմ հակադրությունը: Առանձին իշխանության ազդեցիկ ճյուղ են եղել ուժայինները (որոշ տեղեր ոստիկանությունը, որոշ տեղեր բանակը, որոշ տեղեր անվտանգության ծառայությունները՝ կախված իրավիճակից): Ավելին, իշխող հիմնական կուսակցությունը իր մեջ միշտ է ունեցել թևեր՝ տնտեսական էլիտա, չինովնիկներ և այլն: Ուժերը համախմբել են ու առաջնորդվել ոչ թե ծրագրային ու գաղափարական, այլ կորպորատիվ ու մասնավոր շահերով, հետևաբար, երբ այդ շահերը բախվում են մեծանում է պառակտման վտանգը:

Այս կոնտեքստում սահմանադրական փոփոխությունների որոշումը իշխանության բոլոր շրջանակներին ամբողջովին չի կարող գոհացնել: Սա իհարկե չի նշանակում թե ներսում կարող է բունտ լինել, բայց դժկամության զգացում կարող է լինել: Որովհետև իշխանության ներսում կան թևեր, որոնք սեփական հավակնություններ ունեին, իսկ այդ հավակնությունները սահմանադրական փոփոխություններով հօդս են ցնդում: Բացի այդ, ըստ էության փոփոխվում է տարիներ շարունակ գոյություն ունեցած ու կանխատեսելի համակարգը, ու շատերը ապագայի հանդեպ տագնապ ունեն: ՀՅԴ-ն այս իրավիճակում (ինչպես նաև Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների գնացած ուժերից մի քանիսը, բայց հիմնականում ՀՅԴ-ն) հենց այն ալտերնատիվն են, որ անըդնհատ հիշեցվում է դժկամության մտքեր ու տագնապի զգացումներ ունեցող հանրապետականներին:

Ի վերջո ՀՅԴ-ն մեկ անգամ արդեն է եղել հենարան մի նախագահի համար, և ոչինչ չի խանգարում լինել այդպիսին մեկ այլ նախագահի համար ՝ դրանից բխող առավելություններով: Կոալիցիա նշանակում է նախարարական պորտֆելների կիսում, նշանակում է, որ համակարգում որոշ հանրապետականներ ստիպված տեղ են զիջելու: ՀՅԴ-ն պատրաստ է խաղալ պառլամենտական կանոններով, մտնել կոալիցիա, որին այդքան երկար սպասել է, իր կառուցվածքով լինելով կոլեկտիվ կառավարվող նրան ավելի ձեռնտու է իշխանության առաջնագիծ մղվել հենց այսպես ՝ բյուրոյով, առանց իրար մեջ վիճակ քցելու, թե այս անգամ ում ենք նախագահի թեկնածու առաջադրելու:

Արծվիկ Մինասյանի ակտիվությունը հենց սրա մասին է խոսում: Ու այս կոնտեքստում Դաշնակցությունն իրոք արժեքավոր է սահմանադրական հանրաքվեի առաջնային շահառուների ու նախաձեռնողների համար: Պատահական չէր նաև, որ Այո-ի միասնական շտաբ չեղավ ու ՀՅԴ-ն չնույնացավ ՀՀԿ հետ: Ենթադրվում է, որ Դաշնակցությունը կգործուղվի առանձին քարոզարշավի: Այնտեղ, որտեղ ՀՀԿ ձայնը չեն ցանկանա լսել, ՀՅԴ-ին միգուցե կփորձեն լսել, օրինակ հանրության ավելի լոյալ հատվածներում:

Բականաբար սա չի նշանակում, թե ՀՅԴ-ն միամիտ է, կամ ոգևորվում է Սերժ Սարգսյանի աջակցությամբ: Ոգևորվում է, բայց սեփական քաղաքական առաջխաղացման հեռանկարով, ոմանք մի քիչ քիչ, Արծվիկ Մինասյանը մի քիչ շատ: ՀՅԴ-ն քաղաքական սակարկման ասպարեզում մանևրելու մեծ վարպետ է, մի ոտքն իշխանության միջանցքներում, մյուսը փողոցում, մի ձեռքը Հայաստանում, մյուսը ՝ սփյուռքում, ՀՅԴ պատմական ժառանգության մեջ է ամրագրված երկակի խաղալու կարողությունը և, բնականաբար, ՀՅԴ-ն պատանի ընդդիմադիրների խմբակ չէ, որ հիասթափվի, թե Սերժ Սարգսյանը մեզ խաբեց ՝ գնում էր ԵՄ, բայց մտանք ԵՏՄ:

Լևոն Մարգարյան

Orer.am, վերլուծաբան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards