Ինչպես ընտրել հարմար և նորաձև կոշիկ (լուսանկարներ)
LifestyleԿոշիկը արտաքին տեսքի ամենակարևոր մասն է: Այն ունի կերպարը հավաքելու կարողություն, որն էլ քեզ թույլ է տալիս շլացուցիչ տեսք ունենալ: Այն նաև կարող է քեզ ավելի բարձրահասակ ցույց տալ, ոտքերդ՝ ավելի մեծ կամ փոքր: Պետք է կարողանալ կոշիկի ճիշտ ընտրություն կատարել, ոչ միայն նորաձև ու հարմար լինելու համար, այլև գտնվելու վայրին համապատասխան: Կոշիկ ընտրելու հարցում կանայք ավելի մեծ հնարավորություն ունեն, քան տղամարդիկ: Այս հանգամանքն ունի իր առավելությունն ու թերությունը. լավ է ունենալ ընտրելու մեծ հնարավորություն, բայց երբ կանայք ունեն այդ հնարավորությունը, նրանք շատ դժվար են կողմնորոշվում:
Հողաթափեր պետք է լինեն յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում: Պարտադիր է նաև սպորտային կոշիկների առկայությունը: Իսկ սանդալները ավելի հարմար է կրել կարճ շորտերի հետ: Ցածր կամ միջին կրունկով, բաց կամ փակ կոշիկները հարմար են գործարար կանանց համար: Երկու դյույմանոց ցածր առաջամասով կոշիկները երկարացնում են ոտքը: Բարձրակրունկները հարմար են երեկոյան հավաքույթների համար: Կաշվե թեթև կոշիկները շատ գեղեցիկ են ուղիղ ջինսե տաբատների կամ շորտերի հետ: Այս կոշիկները հարմար չեն լայնափողք տաբատների և երկար կիսաշրջազգեստների հետ: Երկարաճիտ կոշիկները կարելի է հագնել ջինսերի, զգեստների ու նաև շորտերի հետ: Դրանք շատ գեղեցիկ են նաև կարճ կիսաշրջազգեստների հետ: Խուսափի՛ր երկարաճիտ կոշիկի և շրջազգեստի միջև եղած տարածությունից: Եթե այն կա, կրի՛ր մուգ գուլպաներ: Հաստ կրունկով կոշիկն ավելի է փոքրացնում նեղ ոտքերը և փոքր կոճերը և կնոջը տալիս է անհավասարակշռության զգացում: Իսկ բարակ կրունկներն ավելի են մեծացնում կոճերը:
Այսպիսով, Orer.am-ը ներկայացնում է տարբեր սեզոնների նորաձև և հարմար կոշիկներ:











