Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կուսակցությունները ռեալ պոլիտիկի շրջանակներում քաղաքական բանավեճերին մասնակցելու և մարզերով շրջելու մասին

Interview

Չնայած արդեն Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ձևավորվել են երկու հակադիր՝ «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատները, հայտնի են նաև այդ շտաբների ղեկավարները, թվում էր, թե քարոզարշավի հենց առաջին իսկ օրվանից կսկսվեն ակտիվ քարոզչական աշխատանքները, սակայն կյանքը ցույց է տալիս, որ դա այդքան էլ այդպես չէ: Ուղիղ մեկ ամիս է մնացել, որպեսզի «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարների ներկայացուցիչները «համոզեն» ժողովրդին, թե ինչո՞ւ պետք է «Այո» կամ «Ոչ» քվեարկել հանրաքվեի ժամանակ, բայց երկու թևերում էլ կարծես դեռևս կազմակերպչական հարցեր են լուծվում, իսկ ասելիքի դաշտում առայժմ հարաբերական անդորր է: Ամենայն հավանականությամբ, այդ անդորրը շուտով կխախտվի, քանի որ հայաստանցիներն օրեր անց ուղիղ եթերով հնարավորություն կունենան դիտելու երկու ճակատների՝ «Այո»-ի և «Ոչ»-ի ճամբարների ներկայացուցիչներին հայաստանյան մարզերով շրջելիս, տեղի բնակիչների հետ հանդիպումներ անցկացնելիս ու տարբեր ձևաչափերով բանավեճերի մասնակցելիս: Ինչպես կռահեցիք, խոսքը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կողմից նախաձեռնած ռեալիթի շոուի մասին է, և հետաքրքիր է, թե երկու հակադիր դիրքերից հանդես եկող կուսակցություններն իրականում պատրա՞ստ են առաջարկվող բաց ու թափանցիկ միջավայրում սեփական տեսակետի քարոզչությունն իրականացնել, թե՞ ոչ:

Սահմանադրական փոփոխությանը կողմնակից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ռեալթի շոուի գաղափարն ինքնին բավականին առողջ առաջարկ է, քանի որ մի կողմից այն հնարավորություն է տալու Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անկաշկանդ արտահայտվել, իսկ մյուս կողմից՝ ամենակարևորն այն է, որ լավ հնարավորություն կստեղծվի մարզերի բնակիչների հետ հանդիպելու և զրուցելու համար: «Համաձայնեք, որ քաղաքական զարգացումները ինքնին կենտրոնացած են հիմնականում Երևանում, որը շատ դեպքերում մայրաքաղաքի և մարզերի միջև յուրատեսակ խորթացում է առաջացնում: Մարզերի ազգաբնակչությանը հաղորդակից դարձնելը կարևորագույն քաղաքական պրոցեսին և Սահմանադրության փոփոխություն վերաբերյալ հանրային կարծիքի ձևավորմանը նպաստելը, անկասկած, օգտակար է: Հետևաբար, այս դեպքում ես «շոու» բառը կընկալեի ոչ թե որպես մեզանում ընկալվող երևույթ, այլ որպես դիտարժան ռեալ պոլիտիկ իրականացնելու հնարավորություն: Այդ առումով ես պաշտպանում եմ այս ձևաչափը»,- Orer.am-ին ասաց պատգամավորը:

Նման հնարավորությունից կօգտվի՞ արդյոք պատգամավորը մարզերի բնակիչների հետ հանդիպումներ ունենալու և իր դիրքորոշումը ներկայացնելու համար հարցին Խ. Հարությունյանը պատասխանեց. «Եթե ժամանակս ների, իհարկե, կմասնակցեմ»:

ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը Orer.am-ին ասաց, որ թեև իրենք կողմ են, որ սահմանադրական փոփոխություններ լինեն Հայաստանում, բայց իրենք որևէ ճակատի մեջ չեն և ոչ էլ դեբատների են մասնակցելու: «Մենք միշտ ենք կողմնակից եղել պառլամենտական կառավարման ձևին և բնականաբար մասնակցելու ենք հանրաքվեին և «Այո» ենք ասելու, բայց ճակատի մաս չենք կազմելու»,- ասաց Ա.Զուրաբյանը: Ու քանի որ ՀՀՇ-ն հանրաքվեի շրջանակներում չի մասնակցելու որևէ քննարկման, ուստի պարզ է, որ չի մասնակցի նաև ռեալիթի շոուին, իսկ Հայաստանում առաջին անգամ նման ձևաչափով քարոզարշավ կազմակերպելու գաղափի մասին Ա. Զուրաբյանն ասաց. «Ցանկացած նախաձեռնություն, որը նոր է Հայաստանում, բայց արդեն տասնամյակներ կիրառվում է դրսում, կարող է իրականացվել նաև մեզ մոտ»:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Ոչ» ասելուն պատրաստ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն Orer.am-ին փոխանցեց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է ցանկացած ձևաչափով ցանկացած դեբատի մասնակցել և «Ոչ»-ի դիրքերից ներկայացնել իրենց հիմնավորումները. «Մենք արդեն ստացել ենք քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կողմից նախաձեռնած ռեալիթի շոուի մասնակցության հրավերը, սակայն 20-22 օր նրանց հետ շրջել և մասնակցել այդ դեբատներին դժվար կլինի: Բացի այդ, կազմակերպիչները միայն կուսակցության առաջնորդին են ուզում որպես մասնակից տեսնել, դա դժվար կլինի ապահովել: Եթե այդ դեբատներին կուսակցությունից այլ ներկայացուցչի մասնակցությունն ընդունելի լինի կազմակերպիչների համար, ապա մենք կկարողանանք մասնակցել և մեր տեսակետը հիմնավորել»,- ասաց Ա. Սարգսյանը:

«Ոչ»-ի դաշտից սեփական տեսլականով հանդես եկող ՕԵԿ անդամ, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը Orer.am-ին ասաց, որ իրենք առանձին ճակատով են հանդես գալիս, քանի որ «Հայկական վերածնունդ»-ին շուրջ 140 հասարակական-քաղաքական կազմակերպություն է միավորվել: «Ոչ»-ի դաշտում գործունեություն ծավալող այլ ուժերի գործողությունները մեկնաբանել պատգամավորը չի կարող, քանի որ «Ոչ»-ականների մի մասը ժամանակ առ ժամանակ միանում ու անջատվում են, ուստի չի կարող նրանց գործունեությունը մեկնաբանել: «Ինչ վերաբերում է ռեալիթի շոուին մասնակցելուն, ես այդ մասին երեկ մամուլից եմ տեղեկացել, բայց մանրամասներին չեմ տիրապետում: Յուրաքանչյուր առաջարկ քննարկման առարկա է մեր կուսակցությունում և եթե առաջարկ լինի, մենք այն կքննարկենք և կպատասխանենք»,- ասաց Լ.Դոխոլյանը:

Արմինե Գրիգորյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor