Ինչպես է հագուստի գույնն ազդում ինքնազգացողության վրա
LifestyleՆորաձևությունը` նորաձևություն, բայց իմացեք. գիտնականները գտնում են, որ Ձեր զգեստի գույնն ազդում է շրջապատի վրա, մարդկանց տրամադրության և նույնիսկ ինքնազգացողության վրա: Orer.am-ը ներկայացնում է, թե որ գույնն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ տրամադրության և ինքնազգացողության վրա:
Օրինակ, կարմիր գույնն առաջացնում է հուզականություն, գրգիռ, բարձրացնում է արյան ճնշումը, արագացնում է շնչառությունը: Այն առաջ է բերում մի տեսակ ջերմության զգացում, զգացմունքների հեղեղ, բայց և արագ հոգնեցնում է:

Դեղինը համարվում է ամենաուրախ գույնը, ստեղծում է բարձր տրամադրություն, կարգավորում է նյարդային համակարգի գրգռվածությունը:

Նարնջագույնն առաջացնում է բավարարվածության, բարենպաստության զգացում և նաև կարգավորում է մարսողությունը:

Մարդու օրգանիզմի համար առանձնապես բարենպաստ է կանաչ գույնը, որը թարմացնում է, հանգստացնում, օգնում անքնության և գերհոգնածության ժամանակ:

Երկնագույնը նույնպես հանգստացուցիչ է նյարդային համակարգի համար. Իջեցնում է արյան բարձր ճնշումը: Այս գույնը զովության ու թարմության զգացողություն է առաջացնում:

Բանաստեղծները մանուշակագույնն անվանում են տրտմության ու թախծի գույն…
