Հայ և արտասահմանցի երգիչների բիզնեսները
LifestyleOrer.am-ը ներկայացնում է հայ և արտասահմանցի երգիչների բիզնեսները:
Վիկտորիա Բեքհեմը` Spice Girls խմբի նախկին երգչուհին, նորաձևության մեջ սեփականը թելադրելու գործը սկսել է Rock & Republic անվանմամբ ջինսերի հավաքածուի արտադրությամբ: Անգամ բրիտանական Harvey Nichols և Harrod’s խանութների ցանցերի համար արտադրվել է հատուկ VB հավաքածու: Բացի այդ, Վիկտորիա Բեքհեմը զբաղվում է նաև ճապոնական Samantha Thavasa ապրանքանիշի պայուսակների և զարդերի դիզայնով:

Քանյե Ուեսթը հավանաբար առաջին ռեփփերն է, ով սկսել է կրել դասական պոլո-վերնաշապիկներ: Այժմ նա զբաղված է հագուստի սեփական ապրանքատեսակի զարգացմամբ, որը ստեղծվել է դեռ 2006 թվականին բավականին նուրբ` Pastelle անվանմամբ:

Ջասթին Թիմբերլեյքն իր լավագույն ընկերոջ` Թրեյսի Այալայի հետ ստեղծել է William Rast հագուստի սեփական ապրանքատեսականին: William Rast անունը կազմված է երկուսի պապիկների անուններից: Ապրանքանիշը ներկայացնում է տղամարդկանց և կանացի վինտաժ ոճի հագուստ:
![]()
Լեգենդար երգչուհի և նորաձևության մարմնացում Մադոննան 2010 թվականի օգոստոսին ներկայացրեց Material Girl անվանումով երիտասարդական հագուստի գիծը: Հագուստը վաճառվում է ամերիկյան հայտնի Macy’s խանութների ցանցում:

Սյուզի Մելիքյանը իր երկրորդ մասնագիտությունն է համարում դիմահարդարումը: Շատ հայտնիներ հենց Սյուզիի ստեղծած կերպարով են հանդես գալիս հանրությանը:

Երգիչ Արամեն իր հարցազրույցներում միշտ ասում էր, որ երազում է սեփական կարաոկեն ունենալու մասին։ 2012 թվականին իր տարեդարձի օրը Արամեն ի վերջո իրականացրեց երազանքը՝ բացելով «Արամե» կարաոկե ակումբը, որը նրա համար դարձավ նաև բիզնես:

Anahit Simonyan Fashion բուտիկ-ատելիեն ներկայացված են երգչուհու ստեղծած նորաձև, գեղեցիկ ու նրբաճաշակ զգեստները: Վերջին շրջանում նկատած կլինեք ընդգծված պայքարը հայ դիզայներների միջև, իսկ Անահիտը շատ հանգիստ, առանց խառնվելու, առանց սկանդալների (դիզայներական ոլորտում) պարզապես աշխատում է, ձեռք է բերում իր մշտական այցելուներին, պատվերներ է ընդունում, և ինչպես տեսնում եք գնալով էլ ավելի է ծավալում իր բիզնեսը: Անահիտ Սիմոնյանը ունի որդեգրած սկզբունք, որ զգեստները մատչելի լինեն և՛ ուսանողին, և՛ դպրոցականին, և՛ բոլոր աղջիկներին, քանի որ անիմաստ է համարում Հայաստանում, այն էլ երեկոյան զգեստների համար, որոնք լավագույն դեպքում հնարավոր է կրել 2 անգամ, բարձր գին առաջարկել:

Երևանում կա գեղեցկությաան սրահ՝ երգչուհի Արմինկայի անունով։ Արմինկան նշում է, որ այն ընտանեկան բիզնես է, որը ղեկավարում է իր քույրը՝ ոճաբան-վարսահարդար Լուսինե Նահապետյանը:

Երգչուհի Նունե Եսայանի «NN» գեղեցկության սրահը գործում է ավելի քան տասը տարի։ Թեև երգչուհին Հայաստանում ամենաբարձր հոնորարներն ունեցողներից մեկն է, բիզնես սկսելը նրա համար էլ ավելորդ չեղավ։
