«Զվարթնոց»-ում նոյեմբերի նախորդ օրերին, ինչպես նաև այլ՝ առանց «ր» տառով ամիսներին ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել. Ռ. Գրդզելյան
SocietyՄամուլում տարածված տեղեկության համարձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Երևան-Վիեննա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է: Խնդիրն այն է եղել, որ թռիչքն իրականացնող օդանավի ապակու վրա ճեղք է հայտնաբերվել, ինչը և դարձել է թռիչքի հետաձգման և ուղևորներին այլ օդանավով սպասարկելու պատճառ:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրդզելյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը և առհասարակ նոյեմբերի նախորդ օրերին ու հոկտեմբերին, ինչպես նաև այլ՝ առանց «ր» տառով ամիսներին ոչ մի արտակարգ դեպք չի գրանցվել: «Իսկ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Երևան-Վիեննա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է օդանավի ապակու վրա հայտնաբերված ճեղքի պատճառով, ինչը իրենից ոչ մի «արտակարգ» բան չի ենթադրում: Ամեն րոպե աշխարհում տասնյակ չվերթներ են ուշանում և չեղարկվում «ոչ արտակարգ», այլ աշխատանքային և ընթացիկ լուծվող խնդիրների պատճառներով»,- ասաց Ռ. Գրդզելյանը:
Իսկ քանի՞ ուղևոր է ստիպված եղել այլ օդանավով Վիեննա հասնել և արդյո՞ք այս պահի դրությամբ բոլոր ուղևորներն էլ տեղ են հասել հարցին նա պատասխանեց. «Քանակ չգիտեմ, բոլորը տեղ են հասել»,- ասաց մամուլի պատասխանատուն:
Ա.Գ.