Մարդու քթի ձևն ու բնավորությունը
LifestyleՔիթը մարդու հոգևոր կյանքի առանձնահատկությունների ցուցիչն է: Քթի ձևը կայունանում է 40 տարեկանից հետո: Համարվում է, որ իդեալական քիթն ունի կլորավուն ծայր և ձևավորված թևեր: Orer.am-ը ներկայացնում է, թե մարդու քթի ձևն ինչ կարող է ասել նրա մասին:
Չափազանց մեծ ռունգերը նախազգուշացնում են անձի թերությունների մասին: Կատարյալ քթով մարդն ունի առյուծի խառնվածք, այսինքն` աչքի է ընկնում արիությամբ, կրքոտությամբ, հաստատակամությամբ: Շրջապատողներին հաճելի են գեղեցիկ քթով մարդիկ: Եվ այստեղից էլ հետևանքները` գեղեցիկ քիթ ունեցողը դառնում է ուժեղ անձնավորություն:
Երկար քիթը, որպես կանոն, վառ արտահայտված անհատականության նշան է: Այստեղ կան ամենաբազմազան տարատեսակներ. աչքերի, բերանի և կզակի հետ լավ հաշվեկշռված երկար քիթը ուժեղ խառնվածքի վկայություն է, իսկ կարճ քիթը խոսում է բարության և լավատեսության մասին:
Ոսկրոտ, երկար քիթը հպարտության, մեծամտության, կռվազանության նշան է: Ոսկրոտ, երկար, բացահայտ արտահայտված արծվաքիթը հաճախ բնորոշ է խոժոռադեմ մարդուն: Եթե այս դեպքում քթարմատը չափազանց փոս է ընկած, ձևախախտված կամ ակոսված հորիզոնական անհարթություններով, տկարության նշան է: Սակայն դեմքի ընդհանուր հաշվեկշռվածության դեպքում այդ նշանը գերիշխող չէ:
Ճապոնացիներն իդեալական են համարում բարձր և ուղիղ քթարմատը, որպիսին ունենում են առողջ մարդիկ: Մարդու մասին շատ բան է ասում նրա քթի «կախված կաթիլ» հիշեցնող մարդը սովորաբար կենսուրախ է և բարեկեցիկ կյանք է վարում, իսկ եթե քթի ծայրը հիշեցնում է արծվի կտուց, ուրեմն այդ մարդը խորաթափանց է, խորամանկ և երբեմն` հիշաչար:
Քթի լիքը, մեծ, կոճղանման ծայրը սրտաբացության և ջերմության նշան է:
Վեր ցցված ռունգերով բարձր քիթը նշանակում է ինքնակամություն, անզսպություն, սանձարձակություն:
Քթի երկատված ծայրը վեհերոտության վկայություն է, չափազանց փոքր ռունգերը` զիջողության, քթի լայն թևերը` ինքնապարտության , կարմիր քիթն անբարեբարորության նշան է, կարմիր ծակոտկեն քիթը պատկանում է հաճախ հարբեցողներին:
Քթի մուգ բծերը ֆիզիկական անբարեհաջողության նշան են:
Որպես կանոն, կնոջ դեմքին խիստ աչքի ընկնող քիթը երիտասարդ տարիներին անբարեհաջող կյանքի նշան է : Սակայն այդ նշանները սկսում են բացահայտորեն երևալ միայն 35-40 տարեկանից հետո: