Yerevan, 27.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ պարենային ապրանքների գները նվազել են 1.6 տոկոսով

Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակը նվազել է 1.6 տոկոսով, ինչը մեծապես պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի՝ 10.7 տոկոս, մրգի՝ 6.7 տոկոս գնանկումով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 3-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 10.7-1.1 տոկոս գնանկում, 7-ում՝ 0.1-2.1 տոկոս գնաճ, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 12.8 տոկոս, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ` 10.7 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է ծաղկակաղամբի՝ 46.6 տոկոս, կանաչ լոբու՝ 35.3 տոկոս, կանաչ սոխի` 25.5 տոկոս, կարտոֆիլի` 22.3 տոկոս, բողկի՝ 15.1 տոկոս, կաղամբի՝ 11.3 տոկոս գնանկումով: 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գազարի գինը նվազել է 10.4 տոկոսով, խառը կանաչեղենինը՝ 8.0 տոկոսով, սմբուկինը` 7 տո կոս-ով, ճակնդեղինը՝ 3.9 տոկոսով, գլուխ սոխինը՝ 2.4 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է սխտորի`1.1 տոկոս, սնկի՝ 3.5 տոկոս, վարունգի՝ 5.8 տոկոս, լոլիկի՝ 9.6 տոկոս, կանաչ պղպեղի՝ 12.9 տոկոս գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 14.4-3.4 տոկոսով, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 11.4 տոկոսով:

Մրգի ապրանքախմբում 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.3 տոկոս, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ` 6.7 տոկոս գնանկում: 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արքայանարնջի գինը նվազել է 42.4 տոկոսով, նռանը՝ 31.4 տոկոսով, նարնջինը` 19.8 տոկոսով, տանձինը՝ 17.6 տոկոսով, խաղողինը՝ 17.2 տոկոսով, կիտրոնինը՝ 15.7 տոկոսով, խնձորինը՝ 9.6 տոկոսով, ձմերուկինը՝ 7.3 տոկոսով, ադամաթզինը՝ 0.2 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է սեխի՝ 5.9 տոկոս, սալորի՝ 15.5 տոկոս, դեղձի՝ 33.4 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հոկտեմբերին ս եպտեմբերի համեմատ արձանագրվել է մրգի 12.3-3.1 տոկոս գնանկում, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վանաձորում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 6.6 տոկոսով:

2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 9.2 տոկոս: Վերոհիշյալ ապրանքախմբերն, սպառողական զամբյուղում ունենալով, 8.99 տոկոս տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.87 տոկոսային կետով:

Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.2 տոկոս, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ` 1.1 տոկոս գնանկում: 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է խոզի և տավարի մսերի, համապատասխանաբար, 2.6 տոկոս և 1.8 տոկոս, թռչնամսի՝ 1 տոկոս, հավի բդի՝ 1 տոկոս, տավարի փափկամսի՝ 0.5 տոկոս գնանկում: Դրան զուգընթաց, բաստուրմայի գինն աճել է 0.5 տոկոսով, խոզապուխտինը՝ 0.6 տոկոսով, ոչխարի մսինը՝ 1 տոկոսով, տավարի մսի պահածոյինը՝ 1.6 տոկոսով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 3.4 տոկոսով: Հանրապետության դիտարկված 11 քաÕ �աքներից 9-ում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է մսամթերքի 1.6-0.1 տոկոս գնանկում, իսկ 2-ում՝ 0.1-0.3 տոկոս գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 1.5 տոկոսով:

Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 20 տոկոսով, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 2.1 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.3-4.7 տոկոսով, երկուսում գրանցվել է 1.3-0.1 տոկոս գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 2.7 տոկոսով:

Կաթնամթերքի ապրանքախմբում 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 2.9 տոկոս, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.6 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում մայոնեզի՝ 0.9 տոկոս, «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների, համապատասխանաբար, 0.8 տոկոս և 1.6 տոկոս գնաճի արդյունք է: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է խտացրած կաթի՝ 3.3 տոկոս, յոգուրտի՝ 1.0 տոկոս, «Չեդեր» պանրատեսակի՝ 0.8 տոկոս գնանկում:

2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի՝ 0.1 տոկոս, հրուշակեղենի՝ 0.1 տոկոս, ձկնամթերքի՝ 0.2 տոկոս, այլ մթերքի՝ 0.9 տոկոս, ոչ ոգելից խմիչքի՝ 0.3 տոկոս գնաճ, իսկ հացամթերքի, կենդանական և բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակաոյի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead