Հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ պարենային ապրանքների գները նվազել են 1.6 տոկոսով
ЭкономикаԱյս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակը նվազել է 1.6 տոկոսով, ինչը մեծապես պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի՝ 10.7 տոկոս, մրգի՝ 6.7 տոկոս գնանկումով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 3-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 10.7-1.1 տոկոս գնանկում, 7-ում՝ 0.1-2.1 տոկոս գնաճ, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 12.8 տոկոս, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ` 10.7 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է ծաղկակաղամբի՝ 46.6 տոկոս, կանաչ լոբու՝ 35.3 տոկոս, կանաչ սոխի` 25.5 տոկոս, կարտոֆիլի` 22.3 տոկոս, բողկի՝ 15.1 տոկոս, կաղամբի՝ 11.3 տոկոս գնանկումով: 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գազարի գինը նվազել է 10.4 տոկոսով, խառը կանաչեղենինը՝ 8.0 տոկոսով, սմբուկինը` 7 տո կոս-ով, ճակնդեղինը՝ 3.9 տոկոսով, գլուխ սոխինը՝ 2.4 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է սխտորի`1.1 տոկոս, սնկի՝ 3.5 տոկոս, վարունգի՝ 5.8 տոկոս, լոլիկի՝ 9.6 տոկոս, կանաչ պղպեղի՝ 12.9 տոկոս գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 14.4-3.4 տոկոսով, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 11.4 տոկոսով:
Մրգի ապրանքախմբում 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.3 տոկոս, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ` 6.7 տոկոս գնանկում: 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արքայանարնջի գինը նվազել է 42.4 տոկոսով, նռանը՝ 31.4 տոկոսով, նարնջինը` 19.8 տոկոսով, տանձինը՝ 17.6 տոկոսով, խաղողինը՝ 17.2 տոկոսով, կիտրոնինը՝ 15.7 տոկոսով, խնձորինը՝ 9.6 տոկոսով, ձմերուկինը՝ 7.3 տոկոսով, ադամաթզինը՝ 0.2 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է սեխի՝ 5.9 տոկոս, սալորի՝ 15.5 տոկոս, դեղձի՝ 33.4 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հոկտեմբերին ս եպտեմբերի համեմատ արձանագրվել է մրգի 12.3-3.1 տոկոս գնանկում, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վանաձորում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 6.6 տոկոսով:
2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 9.2 տոկոս: Վերոհիշյալ ապրանքախմբերն, սպառողական զամբյուղում ունենալով, 8.99 տոկոս տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.87 տոկոսային կետով:
Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0.2 տոկոս, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ` 1.1 տոկոս գնանկում: 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է խոզի և տավարի մսերի, համապատասխանաբար, 2.6 տոկոս և 1.8 տոկոս, թռչնամսի՝ 1 տոկոս, հավի բդի՝ 1 տոկոս, տավարի փափկամսի՝ 0.5 տոկոս գնանկում: Դրան զուգընթաց, բաստուրմայի գինն աճել է 0.5 տոկոսով, խոզապուխտինը՝ 0.6 տոկոսով, ոչխարի մսինը՝ 1 տոկոսով, տավարի մսի պահածոյինը՝ 1.6 տոկոսով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 3.4 տոկոսով: Հանրապետության դիտարկված 11 քաÕ �աքներից 9-ում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է մսամթերքի 1.6-0.1 տոկոս գնանկում, իսկ 2-ում՝ 0.1-0.3 տոկոս գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 1.5 տոկոսով:
Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 20 տոկոսով, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 2.1 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.3-4.7 տոկոսով, երկուսում գրանցվել է 1.3-0.1 տոկոս գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 2.7 տոկոսով:
Կաթնամթերքի ապրանքախմբում 2015թ. հոկտեմբերին 2014թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 2.9 տոկոս, իսկ 2015թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.6 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում մայոնեզի՝ 0.9 տոկոս, «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների, համապատասխանաբար, 0.8 տոկոս և 1.6 տոկոս գնաճի արդյունք է: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է խտացրած կաթի՝ 3.3 տոկոս, յոգուրտի՝ 1.0 տոկոս, «Չեդեր» պանրատեսակի՝ 0.8 տոկոս գնանկում:
2015թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի՝ 0.1 տոկոս, հրուշակեղենի՝ 0.1 տոկոս, ձկնամթերքի՝ 0.2 տոկոս, այլ մթերքի՝ 0.9 տոկոս, ոչ ոգելից խմիչքի՝ 0.3 տոկոս գնաճ, իսկ հացամթերքի, կենդանական և բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակաոյի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: