Սևանում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
SocietyԱյսօր՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանում, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Orer.am-ին տեղեկացրեցին, որ անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Բացի այդ, վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: