Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե 2015. Արագածոտնի մարզ. Գյուղաբնակներն ավելի շատ իրենց հոգսով են զբաղվում, քան հանրաքվեով հետաքրքրվում

Interview

Գյուղաբնակներն ավելի շատ իրենց հոգսով են զբաղվում, քան հանրաքվեով հետաքրքրվում Հոկտեմբերի 10-ից, այսինքն՝ արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, սակայն տպավորությունն այնպիսին է, որ այս հարցի շուրջ առանձնապես եռուզեռ չկա: Orer.am-ը փոքրիկ հարցախույզների միջոցով փորձեց պարզել, թե այս կարևորագույն հարցի վերաբերյալ ի՞նչ տրամադրություններ և իրավիճակ է Հայաստանի մարզերում: Առաջին մարզը, որն ընտրեցինք, Արագածոտնի մարզն էր: Պատահական սկզբունքով ընտրեցինք մի քանի գյուղ և փորձեցինք գյուղապետերից տեղեկանալ, թե տեղի բնակիչներն ինչ վերաբերմունք ունեն հանրաքվեի վերաբերյալ, ծանո՞թ են առաջարկվող նոր Սահմանադրության դրույթներին և ընդունելի՞ են արդյոք դրանք գյուղաբնակների համար:

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Արտենի գյուղի անկուսակցական գյուղապետ Գեղամ Խլղաթյանը Orer.am-ին փոխանցեց, որ ՀՀԿ-ն իրենց գյուղին տեղեկատվական բուկլետներ է տրամադրել: Գյուղացիներն էլ բավականին ակտիվ են, կարդում են այդ բուկլետները, հավաքվում գյուղամիջում և քննարկում: «Ամեն մեկն իր կարծիքն է ասում: Մարդ կա զգուշավորություն է ցուցաբերում, մարդ կա՝ արտահայտվում է»,- ասաց Գ.Խլղաթյանը:

Գյուղապետի խոսքով՝ գյուղում 700 ընտանիք է ապրում և թեև իրականում բոլորը չէ, որ փոփոխությունների մասին լիարժեք տեղեկություն ունեն, բայց, ընդհանուր առմամբ, ոչ միայն ակտիվ են, այլև բավականին հետաքրքրված:

Նույն մարզի Աշտարակի տարածաշրջանի Արտաշավան գյուղի գյուղապետ Ղազար Կարապետյանն էլ Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղում կան մարդիկ, որոնք տեղեկացված են, կան նաև այնպիսիք, որոնց ամենևին էլ չի հետաքրքրում հանրաքվեն: «Մի հասարակ հարց տամ: Եթե մարդ այսօր սովորական հացի փող չունի, իրեն ի՞նչ հետաքրքրիր է Սահմանադրությունը: Էսօր գյուղի չոբանին ասեմ, թե տար, կարդա, տես՝ ինչ է գրած, հա՞, երբ երեխուն չի կարողանում կերակրել»,- ասաց Ղազար Կարապետյանը:

Գյուղապետի խոսքով՝ իրենց գյուղ են այցելել և´ Արագածոտնի մարզպետը, և´ ընդդիմադիր թևի ներկայացուցիչները, բայց ժողովուրդը մեծ մասամբ անտարբեր կեցվածք է ընդունում: Արտաշավան գյուղի գյուղապետ, նախկին ազատամարտիկ Ղազար Կարապետյանն ասաց նաև, որ, լինելով ՀՅԴ անդամ, կողմ է Սահմանադրության փոփոխությանը, բայց ժողովրդի կամքին չի բռնանում և քարոզչությամբ չի զբաղվում: «Անձամբ ես գնալու եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «կողմ» քվեարկեմ: Մնացածին էլ ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց գյուղապետը:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Գեղադիր գյուղի գյուղապետ, ՀՀԿ անդամ Գնել Գևորգյանն էլ Orer.am-ին փոխանցեց, որ գյուղում շտաբ են ձևավորել, որի ղեկավարը ինքն է: Սահմանադրական հանրաքվեի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին էլ նշեց, որ իրենց գյուղի բնակիչների հետ չնայած դեռ որևէ հանդիպում չի կազմակերպվել, բայց «այո»-ի և «ոչ»-ի շուրջ ձևավորված կարծիքները մոտավորապես 50-50 հարաբերակցություն ունեն: «Մարդիկ կան՝ հասկանում են, մարդիկ էլ կան՝ չեն հասկանում, թե ինչ փոփոխություններ են լինելու: Մի բան էլ ասեմ, էդ սահմանադրական բարեփոխումների մասին էլի: Մարդիկ, պաշտոնյաները, որ կարդում են, հասկանու՞մ են դրա կետերը: Ես՝ որպես գրագետ մարդ, կարդում եմ, չեմ հասկանում, էդ սովորական մարդը ո՞նց հասկանա, թե դա ինչ է: Ինչ վերաբերում է գյուղի բնակիչների ակտիվությանը, ապա ոչ մի բան էլ չկա»,- ասաց գյուղապետը:

Հասարակության մասնակցության մասին Գեղադիր գյուղի գյուղապետն ասաց, որ իրենք էլ պատիվ ու պարտականություն ունեն և անպայման կմասնակցեն դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեին: Խոսելով գյուղացու հոգսի մասին՝ նա նշեց նաև, որ մարդկանց 99 %-ը վարկի տակ «ճռռում է», չեն կարողանում իրենց ապրանքը վաճառել ու վարկի գումարները փակել, էլ ի՞նչ հանրաքվե: «Գյուղում գարի ու ցորեն է աճում, մի քիչ էլ կարտոֆիլ, էլ ոչ մի բան: 2100 մետր բարձրության վրա սարի գլխին ենք ապրում, ի՞նչ պետք է աճի՝ ոչ մի բան: Իսկի ծառ էլ նորմալ չի աճում»,- ասաց Գ. Գևորգյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ գյուղում արդեն մի քանի օր է՝ ձյուն է եկել, իսկ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը - 8 աստիճանի է հասնում: Գյուղացիները ցրտի ու ձյան պատճառով արդեն անասուններին կապել են գոմերում, ինչը նույնպես խնդիր է, քանի որ ստիպված են լինելու ավելի շատ կերի գումար ծախսել:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Երնջատափ գյուղի գյուղապետ Հրաչյա Սահրադյանն էլ Orer.am-ին փոխանցեց, որ յուրաքանչյուր գյուղացու առանձին-առանձին բացատրում է, թե երկրում կատարվող իրադարձություններն ինչին են վերաբերում: «Այսօր Աստծուն փառք, բոլորի տներում հեռուստացույցներ կան, մարդիկ լսում են, քննարկում են, դեռ իրենք են գալիս որոշ հարցեր տալիս: Սահմանադրական փոփոխությունների բուկլետներն էլ սեղանին դրած է, ասում եմ՝ եթե անհրաժեշտ է, կարդացեք: Առաջվա գյուղացին չի, Աստծուն փառք: Լավ հասկանում է»,- ասաց գյուղապետը:

Հ. Սահրադյանի խոսքով՝ այսօր մարդկանցից յուրաքանչյուրն ավելի շատ իր խնդիրներով է զբաղված և հանրաքվեի հարցով առանձնապես շատ ոգևորված չէ՝ ժողովրդի հիմնական հոգսը հարկերն ու տուրքերը վճարելն է, հետո նոր միայն հանրաքվեն: Բայց, կան մարդիկ, որոնք տրամադրված են քննարկումների մասնակցելու, իսկ որոշներն էլ այդ մասին լսել չեն ուզում: «Գյուղն իր հոգսերն ունի, որոնք մի քանի տարի է՝ չեն լուծվում: Խոսքը Սումգայիթի փախստականներին է վերաբերում, որոնք գյուղի շենքում են ապրում: 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին անձամբ եմ դիմել այդ խնդիրները լուծելու համար, բայց մինչև օրս էլ այդ խնդիրը չի լուծվել: Ամեն տարի մի քիչ կարկատում ենք, բայց դա հարցի լուծում չի»,- ասաց գյուղապետը:

Երնջատափ գյուղի գյուղապետը հավելեց նաև, որ այդ խնդրի մասին անձամբ նախագահին տեղեկացնելուց հետո որոշ պաշտոնյաներ եկել են գյուղ, նախահաշիվ են կազմել, գնացել են ու մինչև օրս ո´չ վերադարձել են, ո´չ էլ հարցն է լուծվել: «Մոտ 50-55 մլն դրամի մասին է խոսքը՝ հրատապ եկան, սկսեցին, նախահաշիվ, բան կազմեցին ու գործը կանգնեցրին: Չեմ հասկանում, թե առ այսօր ինչն է պատճառը որ հարցը չի լուծվում»,- ասաց Հ.Սահրադյանը:

Խոսելով գյուղի բնակիչների կուսակցական լինել-չլինելու մասին, գյուղապետը նշեց, որ թեև ինքը ՀՀԿ-ական է, բայց գյուղում և´ ԲՀԿ-ականներ կան, և´ դաշնակցականներ և ՀԱԿ կուսակցության անդամներ, բայց ներքին բախումներ գյուղում չեն լինում, քանի որ նույն գյուղի բնակիչներ են: «Մենք հո երեխա չենք, որ իրար հետ բախվենք: Կարևորը՝ էս հանրաքվեն էլ անցկացնենք ու հաշտ ու համերաշխ ապրենք»,- ասաց Երնջատափի գյուղապետը:

Արմինե Գիրգորյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia