Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե 2015. Շիրակի մարզ

Politics

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ Orer.am-ը շարունակում է փոքրիկ հարցախույզի միջոցով պարզել, թե քարոզարշավն ինչպես է իրականացվում մարզերում՝ մարդիկ հասցրե՞լ են տեղեկանալ, թե Սահմանադրական փոփոխությունների դեպքում ինչ է սպասվում և արդյոք համաձայն են, որ երկրում նման խոշոր փոփոխություն տեղի ունենա՞, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Orer.am-ը նախկինում անդրադարձել էր Արագածոտնի և Գեղարքունիքի տարածաշրջանների գյուղերում տիրող տրամադրություններին: Այսօր հերթը Շիրակի մարզինն է: Նշենք, որ Շիրակի մարզը հինգ տարածաշրջան ունի: Բոլորին ներկայացնելու և հավասարության սկզբունքը չխախտելու համար Orer.am-ը պատահական սկզբունքով ընտրեց յուրաքանչյուր տարածաշրջանի մեկական գյուղ՝ Սահմանադրական հանրաքվեի շրջանակում գյուղերում տիրող տրամադրությունը ներկայացնելու նպատակով:

Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Հայկավան գյուղի գյուղապետ Սամվել Մխոյանը Orer.am-ի հարցերին ի պատասխան նշեց, որ ո´չ բնակիչների ակտիվությունն է նկատվում, ո´չ էլ պասիվությունը: Իսկ կուսակցությունների կողմից իրենց գյուղ այցելությունների մասին նշեց, որ կուսակցությունները դեռևս ո´չ եկել են, ո´չ էլ իրենց գյուղ գալու ցանկություն հայտնել: 

«Մոտ օրերին դեռ որևէ նման հանդիպում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է ժողովրդի տրամադրություններին, ապա նրանց ավելի շատ իրենց սոցիալական վիճակն է հետաքրքրում, այս եղանակային պայմաններին  իր արտադրանքն իրացնելու մասին է ավելի շատ մտածում, քանի որ շատ դժվար է: Իրենց խնդիրներն այս պահի դրությամբ ավելի շատ բանկերի վարկերի հետ են կապված, քան այլ խնդիրների: Նոյեմբերի 12-ը գյուղատնտեսական վարկերը մուծելու օրն է ու ամեն մեկն իր գլուխը բռնած իր հոգսի մասին է մտածում, քանի որ փող չունի»,- ասաց գյուղապետը:

Խոսելով գյուղի խնդիրների մասին՝ նա նշեց նաև, որ իրենց մոտ խմելու ջրի խնդիր թեև չկա, սակայն  2009-ից սկսած գյուղի գազաֆիկացման աշխատանքներն են մնացել են օդից կախված:

«Գյուղն ընդհանրապես գազաֆիկացված չի եղել, բայց 2009 թվականին  գյուղական բնակավայրերի վերակառուցման գրասենյակի միջոցներով կատարվել են նախնական աշխատանքներ և այդպես էլ մնացել են անավարտ: 2009-ին մոտավորապես 65 մլն դրամի նախագծա-նախահաշվարկային աշխատանքներ են իրականացվել, բայց մնացել են անավարտ: Վերջերս Շիրակի մարզպետը ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է այդ հարցը: Մի քիչ աշխուժացում կա, բայց տեսնենք թե ինչ ավարտ կունենա»,- ասաց Հայկավան գյուղի գյուղապետը:

Գյուղապետի խոսքով՝ գազաֆիկացումից բացի, գյուղում այլ խնդիրներ նույնպես կան, սակայն դրանց այլ առիթով կանդրադառնա:

Նույն մարզի Արթիկի տարածաշրջանի  Գեղանիստ գյուղի գյուղապետ Աղասի Ղազարյանն էլ տեղեկացրեց, որ իրենց գյուղում մարդիկ կամաց-կամաց ծանոթանում են նոր Սահմանադրության դրույթներին: «Որը ծանոթանում է, որը՝ չէ: Սպասում ենք ընտրություններին: Մարդիկ կան դեմ են, մարդիկ կան կողմ են, բայց  լարվածություն չկա»,- ասաց գյուղապետը:

Ա. Ղազարյանն ասաց նաև, որ կուսակցությունների ներկայացուցիչներն ընտրողների հետ հանդիպումներ չեն ունեցել, իսկ նոր Սահմանադրության դրույթների հետ կապված հարցերի դեպքում դիմում են իրեն և հույս ունեն, որ ամեն ինչ լավ է լինելու:

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Քարաբերդ գյուղի  գյուղապետ Մհեր Բուլոյանն էլ Orer.am-ին փոխանցեց, որ ում պետք է, ծանոթ է նոր Սահմանադրությանը, իսկ փոփոխություններին էլ բավականին հանգիստ են վերաբերվում:

«Ամեն  մի փոփոխություն էլ ունի իր լավ ու վատ կողմերը, բայց, ընդհանուր, նորմալ է»,- ասաց Մ. Բուլոյանը:

Գյուղապետը, խոսելով գյուղի ներկայիս խնդիրների մասին, ասաց, որ հիմնանորոգվում է խմելու ջրի ներքին ցանցը: Բացի այդ՝ նորոգվում է նաև Մարալիկ-Քարաբերդ ճանապարհի 7-8 կմ-անոց հատվածը, որը բավականին թեթևացրել է ճանապարհային խնդիրը: 

«Այնպես որ, սպասելիքները շատ են ու պետք է, որ լավ լինի: Ես գիտեմ, որ Սահմանադրական փոփոխություններն ավելի լավ բաներ կտան մարդկանց, ժողովրդին: Ես ինձ համար չեմ խոսում, որովհետև այսօր գյուղապետ եմ, կարող է վաղն էլ գյուղապետ չլինեմ, բայց ապրում ենք այս գյուղում ու շարունակելու ենք ապրել ինչպես  մենք, այնպես էլ մեր սերունդները»,- ասաց Քարաբերդի գյուղապետը:

Ամասիայի տարածաշրջանի Բերդաշեն գյուղի գյուղապետ Համբարձում Ախցխեցյանն էլ Orer.am-ին փոխանցեց, որ ինքն անձամբ է հիմնադրել Բերդաշենը 1989 թվականին:

Խոսելով հանրաքվեի մասին՝ նա ասաց, որ իրենց գյուղում ձևավորված է քաղաքացիական հասարակություն, որոնք տեղեկացված են, թե ինչ բարեփոխումներ են սպասվում երկրում:

«Ով չի պատկերացնում, բացատրում ենք, տեղեկացնում ենք: Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրներին, ապա դրանք շատ են: Մեր գյուղը սահմանակից է և´ Թուրքիային, և´ Վրաստանին: Դրան գումարած՝ գյուղի դիրքն այնպիսին է, որ կլիմայական դաժան պայմաններ ունի: Մարդիկ վարկերի տակ են»,- ասաց Բերդաշենի գյուղապետը:

Նա նշեց նաև, որ եթե նախկինում եղանակային պայմանների հետևանքով  ճանապարհները փակվում էին, ապա արդեն մի քանի տարի է՝ ճանապարհները գտնվում են 24-ժամյա հսկողություն տակ և ժամանակին մաքրվում են: 

«Մեր շրջանում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում և վառելիքը տեղում ապահովվում է: Այն, որ բոլորը բողոքում են, հեղափոխություն են ուզում անել և աշխարհը փոխել, ասեմ, որ ամեն մարդ պետք է առաջին հերթին նախ իրեն փոխի: Պետք է համբերությամբ զինված մեր ներդրումն ունենանք մեր երկիրը շենացնելու համար: Մեր պապերի երազանքն է եղել անկախ Հայաստան ունենալը և այսօր, երբ մեր պապերի երազանքն իրականություն է դարձել, ինչքան էլ ծանր պայմաններ լինեն, պետք է հաղթահարենք, որպեսզի մեր երկիրը դառնա անկախ, ինքնուրույն, ինքնիշխան: Ես ոչ թե որպես  համայնքի ղեկավար եմ խոսում, այլ խոսում եմ որպես Հայաստանի քաղաքացի: Ես ծնունդով Ջավախքից եմ, բայց  հոգով, սրտով հայրենասեր հայ մարդ եմ և ապրելով գյուղում՝ չեմ ընդունում այն մարդկանց, որոնք լքում են մեր գյուղը»,- ասաց Բերդաշենի գյուղապետը:

Իսկ Աշոցքի տարածաշրջանի Կաքավասար գյուղի գյուղապետ Սուրեն Ավագյանն էլ Orer.am-ին փոխանցեց, որ իրենց գյուղը կենտրոնից այնքան հեռու է, որ իրենց մասին հաճախ չեն հիշում:

«Գրքեր են բերել, կբաժանենք, լավ կլինի էլի: Երկու-երեք տաի է՝ գյուղին ո´չ օգնություն են տալիս, ո´չ էլ որևէ ծրագիր են իրականացնում: Ինչ վերաբերում է ժողովրդի տրամադրությանը, ապա շատ վատ է մարդկանց տրամադրությունը: Որ ասում են Հայաստանի Սիբիր, դա մեզ մոտ է: Հիմա մեզ մոտ դրսում կես մետր ձյուն է նստած, օդի ջերմաստիճանն էլ մոտ - 15-ից ցածր է»,- ասաց  Ս.Ավագյանը:

Կաքավասարի գյուղապետն ասաց նաև, որ իրենց գյուղում  հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, բայց այս տարի թե´ կաթի գինն է ցածր եղել, թե´ մսինը, ուստի գյուղացիները չեն կարողացել իրենց վարկերը փակել: 

«Կաթը 80-100 դրամով էին այս տարի մթերում: Ժողովրդի վիճակը փոխարեն լավանա, գնալով վատանում է: Շատ վատ վիճակ է մեզ մոտ, նույնիսկ տեխնիկա չունենք: Մարդիկ իրենց անասունները վաճառում են, որ բանկերի վարկերը փակեն: Այս է իրավիճակը: Այդ պայմաններում մարդկանց ես ի՞նչ կարող եմ ասել»,- ասաց Ս.Ավագյանը:

Ասվածից կարելի է եզրակացնել, որ Շիրակի մարզի տարածաշրջանների գյուղերում մարդիկ ավելի շատ սեփական խնդիրներով են զբաղված, քան երկրում տեղի ունեցող փոփոխությունների մասին տեղեկանալով, քանի որ սոցիալական խնդիրներն այնքան շատ են, որ ո´չ ժամանակ, ո´չ էլ տրամադրություն են ունենում երկրի անց ու դարձի մասին տեղեկանալու համար:

Այնուամենայնիվ, կարող ենք արձանագրել, որ եղանակային ամենադաժան պայմաններում ապրելով ու տեր կանգնելով  իրենց տանն ու շենին՝ հույս են փայփայում, որ այն, ինչ չկարողացան ստանալ երկրի անկախացման շնորհիվ, գուցե կարողանան ձեռք բերել Սահմանադրական փոփոխությունների արդյունքում:

Արմինե Գրիգորյան

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia