4 սննդամթերք, որ կօգնեն ազատվել գրիպից
LifestyleԱյս սեզոնին ցուրտը հաճախ հաղթում է մեզ: Եթե թույլ է մեր իմունիտետը, մեր օրգանիզմ է ներխուժում գրիպը: Orer.am-ը ներկայացնում է այն 4 մթերքները, որոնք կօգնեն ազատվել թշնամի գրիպից:
Կանաչ թեյ
Կանաչ թեյը պարունակում է կատեխիններ, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ և նվազեցնում խոլեստերինի քանակությունը: Թայվանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կանաչ թեյի ամենօրյա օգտագործումը 66%-ով նվազեցնում է թոքի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այլ հետազոտություններ կանաչ թեյը կապում են քաղցկեղի բազմաթիվ այլ տիպերի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ, ներառյալ՝ ստամոքսի, կրծքագեղձի, մաշկի, բերանի խոռոչի, կերակրափողի, շագանակագեղձի, արգանդի, ենթաստամոքսային գեղձի և հաստ աղու քաղցկեղները, ինչպես նաև սպիտակարյունությունը:
Սուրճ
Շաքարախտի զարգացման թշնամի է: Շվեդ և ֆինն գիտնականների հետազոտությունների տվյալներով սուրճի չափավոր օգտագործումը՝ օրական միջինում 3-5 բաժակ, կարող է 65%-ով նվազեցնել թուլամտության զարգացման հավանականությունը մեծ տարիքում:
Կոկոսի յուղ
Կոկոսի յուղն օգտագործվում է ողջ աշխարհի տրադիցիոն բժշկության մեջ լայն սպեկտրի հիվանդությունների բուժման համար:
Ռեսվերատրոլ
Խաղողի այս բաղադրիչը ավելի մեծ քանակությամբ առկա է գինու մեջ և կարող է պատասխանատվություն կրել «ֆրանսիական պարադոքսի» համար՝ ֆրանսիացիների մեծ քանակությամբ ճարպոտ սնունդ և մեծ քանակությամբ կարմիր գինի օգտագործելու և սիրտ-անոթային հիվանդություններից և քաղցկեղից չտառապելու զարմանալի ունակության: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը (երկու գավաթ տղամարդկանց համար և մեկ գավաթ՝ կանանց) կարող է օգնել Ձեր օրգանիզմին ոտքից գլուխ՝ նպաստելով քաղցկեղի դեմ պայքարին, նիհար կազմվածքին և մտքի սրության պահպանմանը: