Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆրանսիայի կողմից ձեւական հայտարարված պատերազմը միջազգային ահաբեկչության դեմ ավելի ազդեցիկ ու լուրջ հետեւանքներ է թողնում

Interview

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում եւ դրա հարակից մի քանի շրջաններում տեղի են ունեցել մի քանի ահաբեկչական գործողություններ, որոնց հետեւանքով զոհվել է շուրջ 150 մարդ: Թե ով է կանգնած ահաբեկչության հետեում եւ դա ինչի հետեւանք է, Orer.am-ը պարզեց արաբագետ Արմեն Պետրոսյանից:

-Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն առաջին հերթին հարված էին Ֆրանսիա պետությանն ու առհասարակ համաշխարհային հանրությանը: Վերջին 4-5 տարիների ընթացքում աշխարհի գերտերությունների վարած, այպես կոչված, անդեմ քաղաքականությունը Մերձավոր արևելքում հանգեցրեց նրան, որ այսօր միջազգային ահաբեկչությունը մուտք է գործել Եվրոպայի սիրտը՝ Փարիզ: Պետք է նկատել, որ մեկ տարվա ընթացքում սա երկրորդ ահաբեկչությունն է, որն իրականացվում է Ֆրանսիայում: Ի տարբերություն առաջին ահաբեկչական ակցիայի՝ սա շատ ավելի մասշտաբային և լավ կազմակերպված հարձակում էր՝ միաժամանակ 6 ուղղությամբ իրականացված հարձակումներով: Այս անգամ մարդկային կորուստների թիվը եւս մեծ է՝ մոտ 150 անձ:

-Թեպետ պատասխանատվության ստանձնման առումով դեռ կոնկրետ հայտարարություններ չեն հնչել, իսկ եղած վարկարծներն էլ հիմնականում հիպոթետիկ բնույթ են կրում, բայց, այնուամենայնիվ, կարո՞ղ ենք ենթադրել, թե ահաբեկչական որ խմբավորումն է իրականացրել ակտը:

-Քանի որ որեւէ ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել տեղի ունեցածն իր վրա վերցնելու պատասխանատվությունը, դժվար է հստակ բան ասել, հնարավոր է միայն կանխատեսել: Եթե «Ալ-Քաիդան» կամ «Իսլամական պետությունն» են կանգնած այս իրադարձության հետեւում, ապա շատ շուտով նրանք այդ մասին կբարձրաձայնեն, եթե ոչ, ապա դա այլ նախաձեռնություն է, որոնք կիսում են իսլամականների ծայրահեղ արմատական գաղափարները: Շեշտում եմ իսլամի հանգամանքը, քանի որ, որոշակի տեղեկությունների համաձայն, գործողություններից մեկի ժամանակ «Ալլահ Աքբար», «Հանուն Սիրիայի» կոչեր են հնչել. առաջինն արդեն ավելի քան 4 տարի հնչում է Մերձավոր արեւելքում տարատեսակ գործողություններից առաջ:

-Օրերս ԻՊ-ի կողմից տարածվեց տեսանյութ, որտեղ նրանք սպառնում էին Եվրոպային եւ օրեր անց գրանցվեց հերթական ահաբեկչությունը Ֆրանսիայում:

-Նման ուղերձներ տեսանյութի տեսքով վերջին երկու տարվա ընթացքում հնչում են անընդհատ: Այս պարագայում պետք չէ տարանջատել ահաբեկչական հարձակումների այն շղթան որոնք տեղի ունեցան վերջերս՝ խոսքը գնում է ռուսական ինքնաթիռի դեմ իրականացված գործողության մասին, որից հետո՝ ընդամենը 2 օր առաջ, Բեյրութում տեղի ունեցան հարձակումներ, որոնց հետևանքով 40-ից ավել մարդ զոհվեց, մեկ այլ ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ Բաղդադում՝ զոհերի թիվը կազմեց շուրջ երկու տասնյակ: Մենք չենք խոսում Մերձավոր արեւելքում տեղի ունեցող հարձակումների մասին, որովհետեւ դրանք կարծես սովորական են դարձել, սակայն նույն Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի պայթեցումից հետո նույն Սինայում՝ Էլ-Արիշում, եղավ հարձակում, որից հետո զոհվեց 15 մարդ: Ակնհայտ է, որ ահաբեկչական գործողությունների շղթան անընդհատ է, սակայն ավելի լայն արձագանք են ստանում այն այն հարձակումները, որոնք տեղի են ունենում առավել անվտանգ վայրերում: Օրինակ՝ Լիբանանում մոտ մեկ տարի է, ինչ նման ահաբեկչական գործողություն տեղի չէր ունեցել: Իսկ Փարիզում տեղի ունեցածն իր բնույթով ու մասշտաբներով, անխոս, շատ ազդեցիկ է:

-Արդյո՞ք տեղի ունեցածը Ֆրանսիայի իշխանության վարած քաղաքականության եւ նրա ոչ ճիշտ հաշվարկված քայլերի հետեւանք էր:

-Եթե պատկերավոր կերպով ասենք, ապա այս գործողությունները հետեւանք են Արեւմուտքի կողմից չորս տարի առաջ հնչած սկզբունքային մի արտահայտության՝ «Ասադը պետք է հեռանա»: Չորս տարի շարունակ արեւմտյան պետությունների եւ նրանց տարածաշրջանի ու դաշնակիցների վարած քաղաքականությունն այսօր հանգեցրեց նրան, որ Մերձավոր արեւելքում ստեղծվել է անկառավարելի իրավիճակ, որի ուղղակի հետեւանքն էլ այսօր կրում է Արեւմուտքը՝ սկսած փախստականների մեծամասշտաբ հոսքերից, ավարտած ահաբեկչական գործողություններով: Ահաբեկչական գործողությունները հենց Եվրոպայի ցանած քաղաքականության պտուղներն են: Սա նաեւ Ֆրանսիայի իշխանությունների կողմից վարված ու վարվող անդեմ քաղաքականության հետեւանք է : Ֆրանսիայի քաղաքական իշխանությունները մեկ բան են հայտարարում, պահանջում Ասադի հրաժարականը, միացել են ԻՊ-ի դեմ պայքարին, իսկ պառլամենտականներն այլ քայլերի են գնում՝ երկխոսություններ են վարում սիրիական իշախնությունների հետ եւ այլն: 2014 թվականի սեպտեմբերի Ֆրանսիան պաշտոնապես միացավ ԻՊ-ի դեմ պայքարի գործընթացին, սակայն Սիրիայում նրանք կոնկրետ գործողություններ չեն իրականացրել, հայտարարությունը խորհրդանշական բնույթի էր, եթե հաշվենք, թե որքան թռիչք է իրականացրել ֆրանսիական օդուժը, ապա կտեսնենք, որ դրանց թիվը մի քանի տասնյակի է հասնում: Ձեւական հայտարարված պատերազմ է ԻՊ-ի դեմ, որի հետևանքներն ավելի ազդեցիկ ու լուրջ եղան:

Սոսե Չանդոյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia