Ինչպես ընտրել ձմեռային նորաձև գլխարկ (լուսանկարներ)
LifestyleՁմռան սկզբին հաշված օրեր են մնացել, իսկ դա նշանակում է, որ պետք է ընտրել տաք գլխարկներ: Պետք չէ խուսափել գխարկից, հատկապես, որ այն նորաձև է դարձնում Ձեր կերպարը: Էլ չենք ասում, որ ապահաովվում եք տաքությամբ: Գործվածքներն իրականում միայն տատիկների հոբբիի մաս չեն կազմում: Յուրացնելով մի քանի շատ կարևոր տեխնոլոգիաներ՝ կարող եք գեղեցիկ, օրիգինալ և ամենակարևորը՝ ձմեռային տաքուկ գլխարկների հեղինակ դառնալ: Իհարկե այդ ամենը խանութներում էլ հնարավոր կլինի գտնել, սակայն անչափ հաճելի է, երբ այն, ինչ կրում ես, սեփական ձեռքերով է պատրաստված:
Կարող եք կրեկ նաև հովարով` շլյապայի նման գլխարկներ, սրանք նույպես նորաձև են: Պարտադիր չէ, որ գլխարկի գույնը լինի հենց հագուստի գույնի երանգը: Կարող եք ուրախ գույներ համադրել` այդպիսով կոտրելով ձմռան մռայլությունը: Orer.am-ը Ձեզ համար առանձնացրել է տաք ու նորաձև գլխարկների տարբերակներ: Բարի դիտում և ճիշտ ընտրություն:































