Արագածոտնի և Լոռու մարզերի բնակավայրերը շարունակում են հոսանքազրկված մնալ
SocietyOrer.am-ը տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ ուժգին քամին ավերել էր ոչ միայն Հայաստանի մի շարք բնակավայրերի տների տանիքները, այլ շրջել էր էլեկտրական հենասյուներ, որի հետևանքով մարզերի բնակիչները մնացել էին առանց հոսանքի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից Orer.am-ին տեղեկացրեցին, որ նոյեմբերի 12-14-ը եղանակային պայմանների կտրուկ վատթարացման և ուժեղ քամու, անձրևի և ձյան տեսքով տեղումների պատճառով վնասվել են մեծ քանակության էլեկտրահաղորդման գծեր, ընկել է 810 հենասյուն, որի պատճառով մասամբ հոսանքազրկվել են Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրեր: ՀԷՑ-ի տվյալներով երեք օրվա ընթացքում հոսանքազրկված 196 բնակավայրերի բաժանորդների թիվը կազմել է մոտ 78 հազարի: «Ներկա դրությամբ դեռ հոսանքազրկված են մնում Արագածոտնի և Լոռու մարզերի որոշ բնակավայրեր, ընդհանուր՝ 1170 բաժանորդ: Բոլոր բանակավայրերում վերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի լրատվամիջոցներին»,- Orer.am-ին տեղեկացրեց ՀԷՑ ՓԲԸ մամուլի քարտուղար Նատալյան Սարջանյանը:
Ա.Գ.