Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց քրեակատարողական ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները

Society

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունում է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում շատ վատ պայմաններ են, և ոլորտում բարեփոխումների անհրաժեշտություն կա: Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ քրեակատարողական հիմնարկներում վատ պայմանների պատճառները օբյեկտիվ են:

«Պատճառները պարզ են.  մենք ունենք քրեակատարողական հիմնարկներ, որոնք ժառանգություն ենք ստացել նախորդ դարից: Անգամ ունենք հիմնարկ, որը ժառանգություն ենք ստացել դեռևս նախանցած դարից: Եվ բնական է, որ այդ հիմնարկներում դատապարտյալների համար շատ վատ պայմաններ են: Իրականում խնդիրը կայանում է նրանում, որ իրականում ազատազրկում պատժի տեսակը  պետք է նպատակ հետապնդի անձին ազատությունից զրկելու, ոչ թե նրան զրկանքներ պատճառելու: Իրականում այսօր շատ դատապարտյալներ ազատազրկումը կրելու ընթացքում զրկանքների են ենթարկվում օբյեկտիվ պատճառներով: Մինչդեռ, ես արդեն նշեցի, որ մեր նպատակը պետք է լինի մարդու ոչ թե զրկանքներ պատճառելը, այլ նրա ազատությունը սահմանափակելը և նրան որոշ չափով հասարակությունից մեկուսացնելը»,- նշեց նախարարը:

Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ կառավարությունն ադ ուղղությամբ արդեն առարկայական քայլեր է ձեռնարկում: «Առաջին հերթին ցանկանում եմ կարևորել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարությունը, որը սկսվել է դեռևս 2007թ., սակայն ֆինանսական խնդիրների պատճառով մի որոշ ժամանակ դադարեցվել էր: 2014թ. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը հանձնվեց շահագործման: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը խիստ պայմաններ է նախատեսում դատապարտյալներին պահելու համար, սակայն հինականում համապատասխանում է եվրոպական չափանիշներին և մեզ թույլ կտա լուծել ոլորտում առկա խնդիրները՝ հատկապես գերբեռնվածության խնդիրը»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Նախարարը հայտնեց, որ այս տարվա վերջին նախատեսվում է շահագործման հանձնել «Արմավիր» քրեակատարողական մյուս երկու մասնաշենքերը: «Մենք կարծում ենք, որ այս կարևոր միջոցառման ավարտով կլուծենք փակ և կիսափակ ռեժիմով պահվող դատապարտյալների տեղաբաշխման խնդիրը: Սակայն կարծում եմ, որ սա բավարար չէ: Արդյո՞ք պետությունը պետք է շարունակի գնալ նոր քրեակատարողական հիմնարկներ կառուցելու խիստ ծախսատար ուղիով: Կարծում եմ, որ ոչ: Ես կարծում եմ, որ կառավարությունն այստեղ պետք է ձեռնարկի կոնցեպտուալ միջոցառումներ»:

Այս առումով Արփինե Հովհաննիսյանը կարևորում է ոլորտում պրոբացիոն ծառայության ներդրումը: Նա ընդգծեց, որ պրոբացիոն ծառայությունը աշխարհի տարբեր երկրներում նախատեսված  է որպես անձի վերասոցիալականացման, անձի վերաինտեգրման, քրեակատարողական ոլորտում բարեփոխումների առանցքային բաղադրիչ: «Աշխարհի տարբեր երկրներում պրոբացիոն ծառայությունն ունի տարբեր թիրախային խմբեր: Հայաստանում այս ծառայությունը ներդնելու եղանակով, մենք նախատեսում ենք ոչ ծանր հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատված պատժ ի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինած անձանց դարձնել պրոբացիոն ծառայության շահառուներ»,- մանրամասնեց նախարարը:

Նա հավելեց, որ պրոբացիոն ծառայությունը Հայաստանում ներդնելու ուղղութամբ կառավարությունն առարկայական քայլեր արդեն ձեռնարկել է: Արդեն պատրաստ է «Պրոբացիոն ծառայության մասին» ՀՀ օրենքը, որն ուղարկվել է միջազգային փորձաքննության: Կառավարությունը Վանաձորում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրել է պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագիր: Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ հետագա քայլերը պետք է լինեն «Պրոբացիոն ծառայության մասին» օրենքը Ազգային ժողովին ներկայացնելը, դրա վերաբերյալ պատգամավորների կարծիքները լսելը , ոլորտում բարեփոխումների ռազմավարական ուղղություններ մշակելը և այդ ուղղութւամբ առաջ շարժվելը: Նախարարը փաստեց, որ պրոբացիոն ծառայության ներդրումը հնարավորություն է տալիս կրճատել ծախսերը և իրականացնել արդյունավետ պատժողական քաղաքականություն:

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers