Քիմ Քարդաշյանի ամենագեղեցիկ սանրվածքները, որոնք կարող են օրինակ լինել ամանորյա սանրվածք ընտրելիս (լուսանկարներ)
LifestyleԱմանորը մոտենում է, ու պատրաստվելիս մտածում ենք` ինչ սանրվածք ընտրել: Վարսավիրներն ու վարսավիրանոցները բարձրացնում են իրենց գները, քանզի գիտեն, որ հենց այդ օրը դուք ցանկանում եք լավագույն սանրվածքն ունենալ: Պարզվում է, որ մեր Հուլիվուդյան դեսպանը` Քիմ Քարդաշյանը, արժանացել է լավագույն վարսավիրների գնահատականին, նրա մի շարք սանրվածքներ համարվում են յուրօրինակ, ինչպես նաև` գեղեցիկ: Քիմ Քարդաշյանը հաճախ է դիմում վարսավիրներին ու մեծ ուշադրություն է դարձնում իր վարսերին: Նույնիսկ շատ ոճաբաններ նրա հաջողության գաղտնիքն են համարում իր լուսավոր կերպարն ու շքեղ վարսերը: Այսպիսով, Orer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Քիմի շքեղ, բայց միևնույն ժամանակ պարզ ու ներդաշնակ մի քանի սանրվածք, որոնցից, եթե ցանկանում եք, կարող եք ընտրել որևէ մեկը՝ որպես ամանորյա սանրվածք:











