Այս սեզոնի նորաձև համադրությունները տղաների համար (լուսանկարներ)
LifestyleՏղաները ոչ պակաս սիրում են լինել նորաձև: Եվ դա, իհարկե, հրաշալի է: Ճիշտ ընտրված ոճը կարող է դառնալ Ձեր հաջողության գրավականը կյանքի բոլոր բնագավառներում` բիզնեսում, աշխատավայրում և, իհարկե, աղջիկների հետ շփման մեջ: Ձեր տեսքը խոսում է Ձեր ճաշակի և բնավորության մասին: Եթե դուք լավ տեսք ունեք, ապա Ձեզ ավելի հեշտ է մարդկանց գրավել Ձեր կողմը և դառնալ ֆորտունայի տիրակալը: Եվ դրա համար ամենևին էլ պարտադիր չի մեծ եկամուտներ ունենալ: Յուրաքանչյուր տղամարդ, անկախ իր եկամուտներից, կարող է ունենալ լավ տեսք, լինել հմայիչ ու ինքնավստահ: Միշտ պետք է ունենալ մաքուր և խնամված տեսք, անգամ եթե տանը նստած ես, ինչպես ասում են արաբները.«Լվա' երեսդ, որովհետև երբեք չգիտես, թե ում հետ»: Մաքուր, լվացված մազերն ու միշտ սափրված դեմքն արդեն առաջին քայլն է: Դե իսկ գույների ճիշտ համադրությունը` պարտադիր: Orer.am-ը ներկայացնում է գույների նորաձև համադրություններ հենց Ձեզ համար, տղանե՛ր:









