Իմաստուն խորհուրդներ ամուսնացողներին՝ հայտնի հոգեբանից
LifestyleԱմուսնու կամ կնոջ մեր ընտրության վրա շատ գործոններ են ազդում՝ տարիքը, աստվածաշնչյան արժեքները, հանգամանքները, ծնողների օրինակը, ԶԼՄ-ները և այլն: Իմաստուն մարդիկ առաջարկում են բազում իմաստուն խորհուրդներ նրանց, ովքեր ամուսնության շեմին են կանգնած: Orer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հայտնի հոգեբան Ջեյմս Դոբսոնը խորհուրդները:
- Մի՛ ամուսնացիր մեկի հետ, ում հետ կարող ես ապրել: Ամուսնացիր նրա հետ, առանց ում ապրել չես կարող:
Ամուսնական ուխտի մեջ մի՛ մտիր այն մարդու հետ, ում բնավորությունն անտանելի է քեզ համար: Գուցե դու ծրագրում են փոխել նրան ապագայում, բայց դա հազիվ թե ստացվի: Դժվար է փոխել մարդու արդեն արմատավորված վարքը: (Օրինակ, եթե մարդը վատնող է, հարբեցող, հակված բռնության կամ եսասեր, դուք կստանաք այն, ինչ տեսնում եք): Իհարկե, դուք չեք գտնի կատարյալ մարդ, բայց հարցրեք ինքներդ ձեզ, թե արդյոք դուք պատա՞ստ եք ապրել նման մարդու հետ:
- Մի՛ ամուսնացեք հապճեպ: Դա կյանքը փչացնելու ամենահարմար միջոցն է: Հիշե՛ք, հարաբերությունների սկզբնական շրջանում մարդիկ թաքցնում են իրենց վատ կողմերը:
- Անհավատների հետ այլախառն լծակից մի՛ եղեք:
- Մերժե՛ք ու հրաժարվե՛ք մինչամուսնական սեռական հարաբերություններից: Ոչ մի դեպքում նման կապի մեջ մի՛ մտեք մինչև ամուսնությունը: Նախևառաջ դա անբարոյական է ու խախտում է Աստծո օրենքը: Բացի դրանից, ձեր ամուսնությունը բաժանությամբ ավարտելու հավանականությունն այդպես մեծանում է 50%-ով:
- Մի՛ ամուսնացեք վաղ տարիքում: Այս դեպքում նույնպես բաժանությունը հավանական է ավելի, քան նրանց դեպքում, ովքեր ամուսնացել են 20 տարեկանից հետո:
- Որոշում կայացրեք ձեր ամուսնությունը երջանիկ դարձնելու և ջանք թափեք դրա համար: