Նրանց համար, ովքեր ծնվել են կապկի տարում
LifestyleOrer.am-ը ներկայացնում է, թե ինչպիսին են կապիկի տարում ծնված մարդիկ:
Կապիկի տարում ծնված մարդիկ օժտված են հարուստ երևակայությամբ, ընկերասեր են, վառվռուն, սրամիտ: Շատ խելացի են և ծիծաղաշարժ: Եսասեր են, խորամանկ, ինքնասիրահարված: Երբեմն այնքան կարող է խորամանկեն, որ վերջ ի վերջո իրենք իրենց խաբեն:
Կապիկները օժտված են մի շարք տաղանդներով, և նրանց ցանկացած աշխատանք ի զորու է: Կարող են լինել մեծ քաղաքագետ, վաճառող, գրող կամ լրագրող: Կապիկները շատ խորամանկ են, բայց դա կարող է հանգեցնել խարդախության: Ճարպիկ է ու զավեշտալի: Կապիկը համարվում է նախագծերը խափանող էակ, որը շարունակում է զարմացնել մարդկանց և նրանց դնել փակուղի:
Նրանք միշտ նորի փնտրտուքների մեջ են: Վաղ մանկությունը շատ ուրախ ու անհոգ կանցնի: Պատանեկությունը` լի փոփոխություններով և հոգեկան դժվարություններով: Նրանց հասուն տարիքը ավելի հանգիստ կլինի, բայց պետք է ծեր տարիքում զգուշանան մենակ մնալուց:
Կին կապիկները շատ շնորհալի են և բարի: Նրանք կամենում են դուր գալ բոլորին և ունեն գաղտնի վախեր, որ կարող է որևէ մեկին դուր չգան:Նրանք արագ են հրապուրվում ամեն մի նոր սիրով և գլխապատառ նետվում են դեպի նոր սերը: Նրանք փնտրում են գայթակղություններ և առանց մտածելու հետևում են հակառակ սեռի առաջին իսկ պատահածին: Նրանք չափազանց խելացի են և արագ են ըմբռնում, բայց նրան չի հերիքում համբերությունը և մի գործից մյուսին են անցնում առանց ավարտելու և չեն երկմտում:
Մեծ երջանկություն և հաջողություն կլինի նրանց համար գտնել նրան, ով կհասկանա նրանց և կմասնակցի նրանց գործունեությանը: Նրանք շատ ռոմանտիկ են և հրապուրված հակառակ սեռով: Դժբախտաբար նրանք շատ հավատարիմ չեն և հաճախ են փոխում իրենց զուգընկերներին: Ուժեղ են մարմնով և հոգով, այնքան են երբեմն զբաղված լինում , որ մոռանում են սեփական առողջության մասին: Պետք է մի փոքր կանգ առնեն. նրանք դրա կարիքն ունեն: Համատեղելի են վիշապի և առնետի հետ: Անհամատեղելի են Վագրի, օձի հետ, քանի որ նրանք կարող են կործանարար լինել:
Ըստ չինական հորոսկոպի