2016-ի նորաձև ջինսերը (լուսանկարներ)
LifestyleՋինսը զբաղեցնում է մեր զգեստապահարանի ամենակարևոր դարակը: Նորաձևությունը փոխվում է՝ փոխելով ջինսի գույնը, ձևը, երկարությունը, որակը, բայց ոչ ջինսի տեղն ու դիրքը: Այս տար նորաձև էին պատռված ջինսերը: Չնայած այս ջինսերը կոկիկ տեսք չեն տալիս, սակայն մնալու են նորաձեւ եկող տարի եւս: Եվ սա չի սահմանափակվում միայն ջինսերով: Այս տարի դիզայներներն առաջարկում էին կտրված ջինսերի լայն տեսականի: Կոճերից վերեւ կամ ծնկներից ներքեւ կտրված ջինսերը հիանալի տեսք են հաղորդում բարձր կրունկների հետ համադրված: 2016-ը նույնպես նորաձև կընդունի այսպիսի ջինսերը: Դե իսկ երիտասարդների սիրելի boyfriend ջինսերը չեն զիջելու իրենց դիրքերը: Սրանք հրաշալի էեն ինչպես սպորտային, այնպես էլ բարձրակրունկ կոշիկների հետ: Orer.am-ը ներկայացնում է գալիք տարվա նորաձև ջինսերի տարբերակներ:




















