Ինչպիսի գլխարկներ են կրում հայ հայտնիները (լուսանկարներ)
LifestyleԳլխարկը բազմաֆունկցիոնալ աքսեսուար է. այն մարդու գլխի հարդարանք է, տաքություն ապահովող իր, նորաձև կերպար ստեղծելու մի մասնիկ: Գլխարկ ունեցել են բոլոր ժողովուրդները։ Հին Հայաստանում կանայք կրել են թելափնջով և առանց թելափնջի գլխարկներ։ Թելափնջով գլխարկները պատրաստվել են մուգ կարմիր բրդաթելից, փունջը՝ արծաթե գլխիկով կապույտ կամ մանուշակագույն մետաքսաթելից: Երկրորդ տեսակը կարել են մուգ կարմիր թավշե գործվածքից, շրջանաձև կարված գագաթին՝ ոսկեթելերով ասեղնագործել բուսանախշեր և ալիքաձև գծանախշեր: Ո՞ր կնոջ զգեստապահարանում չկա գլխարկ, այն էլ այս սեզոնին:
Իսկ թե ինչպիսի գլխարկներ են կրում հայ հայտնիները, Orer.am-ը ներկայացնում է Ձեր ուշադրությանը:













