Արքայական ոճ. նորաձև լինելու ամենալավ տարբերակը
LifestyleԴասական կար, թափվող կտորներ, լայնացող կիսաշրջազգեստ, իրանի պարտադիր շեշտադրում, ճչացող նախշերի ու աքսեսուարների բացակայություն. այսպիսին է արքայական ոճի հիմնական նկարագիրը։ Այս ոճով հագնված կանայք միշտ էլեգանտ ու «թանկ» տեսք ունեն: Եվ ամենևին էլ կարևոր չէ՝ թանկարժեք հագուստ են կրում, թե ոչ այնքան։
Արքայական ոճի ներկապնակը շատ բազմազան է․ այն ներառում է ոչ միայն նուրբ պաստելային, այլև ավելի վառ գույներ։ Այս ոճին առավել բնորոշ են մոխրագույնի, կապույտի, դեղինի, մուգ կարմիրի ու մանուշակագույնի երանգները․․․
Եթե որոշել եք հագնվել այս ոճում, ապա թափանցիկ հագուստ, խորը բացվածքներ ու դեկոլտե չպետք է կրեք։ Այս ոճում անընդունելի են նույնիսկ բաց ուսերն ու ծնկները։ Պետք չեն վառ պրինտեր ու նախշեր:
Այս ոճին, որպես կանոն, նախապատվություն են տալիս «կապույտ արյուն» ունեցողները․ թագավորական ընտանիքի ներկայացուցիչները, նախագահների տիկնայք, կինոաստղերն ու թոփ-մոդելները։ Արքայական ոճի սիրահարների շարքում են Օդրի Հեպբեռնը, Վիկտորյա Բեքհեմը, Քեյթ Միդլթոնը, Ժակլին Քենեդին, արքայադուստր Դիանան և ուրիշները:
Orer.am-ը ներկայացնում է, թե ինչպիսին է արքայական ոճը: Դիտեք և համոզվեք, որ այս ոճը նորաձև լինելու ամենալավ տարբերակն է:





























