Կապույտ նորաձևություն. սեզոնի թրենդային գույնը (լուսանկարներ)
LifestyleԿապույտը աշխարհում ամենասիրված գույնն է: 17 երկրներում կատարված հարցումներից պարզ է դարձել, որ աշխարհում բնակվող մարդկան 40% գտնում է, որ իր սիրած գույնը կապույտն է: Կապույտը հագեցած և արտահայտիչ գույն է. խորհրդանշում է երկրագունդը: Այն համարվում է գործնական գույն եվ ինտելեկտի սիմվոլ:
Եթե ցանկանում եք վստահություն ներշնչել, կրեք կապույտի տարբեր երանգների զգեստներ: Այն ոչ միայն վստահություն է ներշնչում, այլեւ հարգանք ձեր անձի նկատմամբ, ինչպես նաեւ ընդգծում է ձեր բարձր սոցիալական կարգավիճակը, ցույց է տալիս մյուսներին, որ դուք հակված եք կայունության:
Ջրի եւ սառույցի կապույտը հանգստացնում է սառեցնելով: Զարկերակի հաճախականությունը դառնում է ավելի ցածր: Եվ վերջապես, չմոռանանք, որ կապույտը այս տարի համարվում է նորաձև գույն: Կապույտ հագուստը իսկապես կնոջը էլեգանտություն է հաղորդում:
Orer.am-ը ներկայացնում է կապույտ նորաձևություն` հագուստից մինչև աքսեսուարներ:













































