Ժանեկազարդ հագուստ` նորաձևության գլխավոր թրենդներից (լուսանկարներ)
LifestyleԺանյակը նախշավոր ծակոտկեն կամ ցանցաձև ասեղնագործական գործվածք է, հասարակ մի բան, որից կարվածն զգեստը կիրք ու էլեգանտություն է հաղորդում կնոջը: Այսպես կոչված «մերկ» ժանյակավոր զգեստները մեծ տարածում են գտել հայտնի կանանց շրջանում: Նրանք բազմիցս ապշեցրել են հանրությանը իրենց զգեստի համարձակ ընտրությամբ:
Ժամանակակից նորաձևության տների առաջատար դիզայներները այս տարի բառացիորեն հեղեղել են իրենց հավաքածուները ժանյակավոր հագուստներով: Ինչ էլ որ լինի, այսօր ժանյակավոր հանդերձները ճիշտ կրելու բազմաթիվ տարբերակներ կան: Այսօր ժանեկավոր հանդերձները ճիշտ կրելու բազմաթիվ տարբերակներ կան:
Գունավոր ժանյակը այս սեզոնի թրենդային հագուստներից մեկն է: Բայց պետք չէ անտեսել սևն ու սպիտակը: Ժանեկազարդ սև կամ սպիտակ զգեստը Ձեր էլեգանտ կերպարի հերոսուհին են: Քանի որ գունավոր ժանյակներից կարված հանդերձները փոքր-ինչ հանդուգն տեսք ունեն, դիզայներները խորհուրդ են տալիս դրանք կրել չեզոք գույների աքսեսուարների հետ, օրինակ բեժ գույնի դասական կոշիկների, թափանցիկ կամ մոկկո երանգի զուգագուլպաների, բարակ գոտիների հետ: Կարմիր ժանյակավոր զգեստը հիանալի տարբերակ է որպես երեկոյան զգեստ կրելու համար,դե, օրինակ հենց ամանորին:
Ժանյակավոր հանդերձը պետք է ոչ թե ուղղակի լրացնի ձեր ստեղծած կերպարը, այլ պետք է լինի այդ կերպարի կենտրոնում: Համարձակ կանայք չեն վախենում անգամ կրել նման զգեստը առանց ժանյակի տակից մարմինը ծածկող կտորի:
Orer.am-ը ներկայացնում է ժանեկազարդ զգեստներ, որոնք էլեգանտություն և կիրք կտան Ձեր կերպարին:




















