Սև գգեստ՝ սպիտակ օձիքով. նորաձության թրենդ (լուսանկարներ)
LifestyleՓոքրիկ սև զգեստը շատ տեղին է թե´ երեկույթների ժամանակ, թե´ ավելի հանգիստ միջավայրում: Արդեն երկար ժամանակ է` փոքրիկ սև զգեստը կանանց համար դարձել է նորաձևության կլասիկա, և լավ կլինի այն ունենալ զգեստապահարանում: Փոքրիկ սև զգեստի հիմքի վրա օգտագործել տարբեր աքսեսուարաներ. հենց սրան է ժամանակին ձգտել Կոկո Շանելը' սև փոքրիկ զգեստների ստեղծողը: Հեռավոր 1926 թ. Կոկո Շանելը ցանկացել է կանանց նվիրել զգեստապահարանի այնպիսի մի ատրիբուտ, որը յուրաքանչյուր կին կարող է իրեն թույլ տալ, բայց միաժամանակ տարբերվել բոլորից: Իսկ երբ սև զգեստին միացնում ենք սպիտակ օձիք, ստանում ենք դասական, բայց միևնույն ժամանակ ազատ ոճի հագուստ: Ընտրեք այս զգեստը Ամանորին. այն հրաշալի տարբերակ է տոնական տեսքը ապահովելու համար:
Orer.am-ը ներկայացնում է այսպիսի զգեստների տարբերակներ: Շտապեք լինել նորաձև:











