Զգեստ-տոնածառ. տոնածառի կրեատիվ տարբերակ (լուսանկարներ)
LifestyleՏոնածառը ու իր ձևավորումը երկար ճանապարհ են անցել: Գերմանիային է վերագրվում Սբ. Ծննդյան Տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տները: Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով:
Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում: Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը` իշխան Ալբերտը տոնածառն ավելի նորաձև դարձրեց` 1841թ. անգլիական առաջին տոնածառը Ուինձորի դղյակում զարդարելով մոմերով, զանազան կոնֆետներով, մրգերով և մեղրաբլիթով: Իհարկե, շուտով անգլիացի այլ հարուստներ հետևեցին նրա օրինակին` զարդարելու նպատակով օգտագործելով զանազան խենթուխելառ իրեր:
Չարլզ Դիկենսը նկարագրել է տոնածառ` զարդարված տիկնիկներով, խաղալիք փոքրիկ կահույքով, երաժշտական գործիքներով, հրացաններով և թրերով, մրգով և քաղցրավենիքով:
Այսօր դիզայներների մտքի թռիչքը հասնում է հեռուներ: Իսկ Դուք տեսել եք զգեստ-տոնածառներ խանութներում,ստուդիաներում և այլ վայրերում: Հավատացեք` կրեատիվ տարբերակ է: Գուցե հենց Ձեր տանն էլ ստանաք այսպիսի հետաքրքրիր տոնածառ: Orer.am-ը ներկայացնում է զգեստ-տոնածառների գեղեցիկ տարբերակներ:





















