Ինչպես են նշում Ամանորը տարբեր երկրներում. տոնի հետ կապված ամենաուշագրավ սովորույթները
LifestyleԱմանորը մի տոն է, որ անհնար է չսիրել: Նոր տարի, նոր կյանք, սպասումներ, երազանքներ… Ամեն երկրում այս տոնը նշում են իրենց ավանդույթներով: Նույնիսկ դարեր առաջ են նշել Նոր տարի: Orer.am-ը ներկայացնում է այն երկները, որտեղ Ամանորը նշում են ամենահետաքրքիր ձևով:
Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը: Ալյուրից, շաքարից և չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել: Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, Հարավային Գերմանիայում և Ավստրիայում մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում:

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բեւեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը , իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ Պապու կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա:
Ֆրանսիայում նույնպես տոներին ընդունված է միմյանց նվերներ նվիրել, սակայն կան մի քանի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն տղամարդը՝ իր կնոջը: Հունգարիայում ամանորյա գիշերը մարդիկ նշում են ավելի ուրախ և ավելի մանկական եղանակով, նրանց մոտ ընդունված է սուլել տոնի ժամանակ: Մարդիկ սուլում են ոչ թե մատներով, այլ՝ մանկական խաղալիքների օգնությամբ:
Նոր տարվա նախորեին Կոլումբիայիայում անց է կացվում տիկնիկների շքերթ: Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Կոլումբիայի հեքիաթային փողոցներով:

Ճապոնիայում նախ և առաջ Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո: Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններց մեկը: Նոր տարվա առաջին րոպեներին ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է:
Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես»: Եթե ճանապարհին ծանր քար չի պատահում՝ հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»:
Դարեր առաջ նույնպես նշել են այս գեղեցիկ տոնը: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը (հստակ ամսաթիվը դժվար է նշել. մոտավորապես սեպտեմբերից-հուլիսն ընկած ժամանակահատվածում), և սկսվում էր հին եգիպտական տարվա «ախեթի» առաջին եղանակը: Նեղոսի հեղեղումն անվանվում էր Վերին և Ստորին Նեղոսի աստծո՝ Հապիի գալուստով, որը առատության աստվածն էր: Դա սուրբ ժամանակաշրջան էր Եգիպտոսի համար, քանի որ երաշտը կարող էր կասկածի տակ դնել նրանց ֆիզիկական գոյությունը: Ուստի Սիրիուսի երևալով սկսվում էր հին եգիպտացիների կյանքի նոր շրջանը:

Հին Պարսկաստանում Նովրուզը նշվում էր գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ի լույս 22-ի գիշերը, որը նմանակում էր գարնան և բնության սկիզբը: «Նովրուզ» բառը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «նոր օր»: Դա իրանական օրացույցով «ֆարվադինի» առաջին օրն է: Այդ օրվանից մի քանի շաբաթ առաջ ցորենի կամ գարու հատիկներ էին աճեցնում: Մինչև Նոր տարի դրանք կանաչում էին, ինչը խորհրդանշում էր գարնան գալուստը և կյանքի նոր տարվա սկիզբը: Տոնի նախօրեին բոլորը հաշտվում էին, կարասները լցնում էին ցորենով, ջրով կամ կաթով. դա խորհրդանշում էր առատ բերք, բերքատու անձրևներ և առատ կաթ:
Շուտով կդիմավորենք նոր տարի. շտապեք մտածել ամենահետաքրքիրը նոր կյանք սկսելու համար: Կյանքը հիասքանչ է, ու ամեն լավ բան՝ մեր ձեռքերում: