Մուգ կանաչը` սեզոնի թրենդային գույն. Կանաչ ֆոտոշարք
LifestyleՄուգ կանաչը համարվում է սեզոնի ամենաթրենդային գույներից մեկը, որը, թվում է, թե միշտ ներկա է բոլոր սեզոնների նոր հավաքածուներում: Դիզայներները խորհուրդ են տալիս, որ յուրաքանչյուր կին այս սեզոնին իր զգեստապահարանում ունենա գոնե մեկ մուգ կանաչ գործած հագուստ, որը հիանալի համադրվում է ջինսերի, կաշվե և այլ կտորներից պատրաստված հանդերձների հետ: Այս գույնը կանացիություն եւ նրբագեղություն է հաղորդում: Կանաչը խորհրդանշում է բնություն: Այն հանգստացնող, թարմացնող գույն է: Հեռուստաէկրանին հայտնվելու համար սպասող մարդիկ նստում են «կանաչ սենյակներում», որպեսզի հանգստանան: Հիվանդանոցներում հաճախ կանաչ է օգտագործվում, որովհետև այն հանգստացնում է հիվանդներին: Միջին դարերում հարսները կանաչ էին հագնում՝ իբրև պտղաբերության խորհրդանշան: Մուգ կանաչն առնական, պահպանողական գույն է և հարստություն է նշանակում: Դե, այսքանից հետո արժե գնալ ու մի գեղեցիկ կանաչ զգեստ գնել Ամանորին կրելու համար:
Orer.am-ը ներկայացնում է կանաչ ֆոտոշարք` հագուստից մինչև աքսեսուարներ:






































