Թրենդային մանուշակագույնի երանգներով զգեստներ` Ամանորին կրելու համար (լուսանկարներ)
LifestyleԵվս մեկ թրենդային գույն` մանուշակագուն: Մանուշակագույնը սառը կապույտ և տաք կարմիր երանգների խառնուրդն է: Հոգեբաններն այս գույնին երկակի իմաստ են տալիս: Նրա մուգ, հագեցած երանգները ընկճվածութուն ու տրամադրության անկում են առաջացնում և կարող են բացասական ազդեցություն ունենալ: Ինչը չի կարելի ասել մանուշակագույնի բաց երանգների մասին: Վերջիններս հանգստացնում ու կարգի են բերում նյարդային համակարգը: Օրինակ, յասամանի գույնն ընդունակ է նույնիսկ բարերար ազդեցություն ունենալ տեսողության վրա: Մանուշակագույնն իսկապես այնքան հագեցած ու խորը երանգ է, որ այն ընտրելով, դուք կարող եք այլևս չմտածել շքեղ դիմահարդարում անելու կամ թանկարժեք աքսեսուարներ կրելու մասին:
Orer.am-ը ներկայացնում է մանուշակագուն երեկոյան զգեստներ, որոնք Ամանորին կրելու համար հրաշալի տարբերակ են:




























