Ի՞նչ է առաջացնում համբույրը մեր օրգանիզմում
LifestyleOrer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ համբույրի մասին:
Սիրային կամ ընկերական համբույրի տակ թաքնված է ավելին, քան պարզապես շուրթերի հպում: Ի՞նչի համար է համբույրը: Պարզվում է, որ համբույրը մարդկանց միջև հաստատում է ոչ միայն էմոցիոնալ և ֆիզիկական, այլ նաև` քիմիական կապ:
Մարդու մաշկի տակ կան յուղի գեղձեր, որոնք արտադրում են յուղ, որն էլ մարդկանց քիմիական ինֆորմացիայի հորդորիչ է հանդիսանում: Այդ յուղի գեղձերն ավելի ակտիվ գործում են վզի, դեմքի և կրծքի շրջանում: Մարմնի հենց այդ մասերն էլ մարդիկ հիմնականում համբուրում են:
Բերանում և շուրթերին նման գեղձերը բազմաթիվ են: Այսպիսով, համբույրի միջոցով մարդկանց միջև տեղի է ունենում քիմիական նյութերի ինֆորմացիայի ուժեղ փոխանակում: Բայց համբույրը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր դեր կատարել: Ընկերները, սիրահարները, ծնողները, թիմակիցները և նույնիսկ թշնամիները փոխանակում են համբույրներ, բայց այդ համբույրներն իրենց բնույթով և զգացմունքներով տարբեր են: