Տոնական ֆոտաշարք, որը կօգնի Ձեզ ձևավորել տունն ու բակը Ամանորին ընդառաջ (լուսանկարներ)
LifestyleԱմանոր (ամ – տարի + նոր ) ենք անվանում նոր տարվա առաջին օրը: Այն կոչվել է նաև Կաղանդ (ամսագլուխ) ու Նավասարդ (նոր տարի): Հին Հայաստանում տոնել են գարնանը` որպես բնության զարթոնքի տոն : Հետագայում Ամանորը` հայոց սրբազան տարեգլուխը, սկսեցին տոնել Նավասարդի 1- ին (օգոստոսի 11): Այն աշնանային բերքահավաքի տոն էր, որը, ինչպես և Կաղանդը, ուղեկցվում էր կենդանիների զոհաբերություններով, երգ ու պարով, ազգային խաղերով, նվերներ փոխադարձելով, թատերական ներկայացումներով: Ամանորը Քրիստոսի ծննդյան տոնի հետ նշելը Հայաստանում սկսվել է մեզանում քրիստոնեության մուտքից հետո: Ժողովուրդը, սակայն, պահպանել է բնության զարթոնքի և աշնան մեծ բերքահավաքի տոներ նշելու սովորությունը:
Հայաստանում Ամանորը հունվարի մեկին նշելը սկզբնավորվեց 18- րդ դարում` ըստ Սիմեոն Երևանից կաթողիկոսի տոմարի: Ամամորը հունվարի մեկին տոնելու ընթացքում ևս պահպանվեց միմյանց այցելելու, նվերներ փոխանցելու, ծիսական հաց թխելու, տոնական սեղան պատրաստելու սովորությունը: Տոնական սեղանին լինում են միրգ, գինի, քաղցրավենիք և այլազան ուտեստներ: Տոնական սրահի զարդարանքն է դառնում բոլորիս սիրելի տոնածառը: Զարդարում ենք ամբողջ տունն ու բակը:
Orer.am-ը ներկայացնում է տոնական ֆոտոշարք: Նկարները կօգնեն Ձեզ ձևավորել տունն ու բակը:










































