Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիայի նման քայլն ուղղված էր միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների դեմ

Interview

Դեկտեմբերի 4-ին Թուրքիան, առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ համաձայնեցնելու, շուրջ 400 հոգանոց թուրքական զորակազմ եւ 25 տանկ էր տեղակայել Իրաքի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանում: Այս իրողությունը լուրջ քննադատության էր ենթարկվել իրաքյան իշխանությունների կողմից, որոնք սպառնացել էին անգամ խնդրի կարգավորման համար դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչը եւս անտեսվել էր Թուրքիայի իշխանական վերնախավի կողմից: Սակայն պաշտոնական Անկարայի որոշումը փոխվեց դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած Օբամա-Էրդողան հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը պահանջել էր հարգել Իրաքի ինքնիշխանությունը եւ դուրս բերել թուրքական ստորաբաժանումներն այդ երկրից: Դրանից հետո նախ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն, իսկ դեկտեմբերի 22-ին փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նախարարների խորհրդի նիստից հետո հանդես եկան համապատասխան հայտարարություններով: Մինչեւ տարեվերջ թուրքական ստորաբաժանումներն աստիճանաբար կտեղափոխվեն դեպի երկրի հյուսիս՝ Դուհոք եւ Բամերնի շրջաններ եւ կշարունակեն մարզել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ հանդես եկող քրդական զորամիավորումներին:

Թեմայի շուրջ Orer.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ թուրքական իշխանությունների նման քայլն իր իրավական հետեւանքներով ակնհայտորեն ուղղված էր միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների դեմ: «Մասնավորապես, այն իր բնույթով պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի խախտում էր, ինչի վրա, անշուշտ, չէր կարող աչք փակել միջազգային հանրությունը, հատկապես Մերձավոր արեւելքում առկա աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային շահերի բախման պայմաններում: Եթե չլիներ ռուս-թուրքական հարաբերությունների այսչափ սրման իրողությունը, գուցե խնդիրը նման լայն արձագանք չստանար: Չի բացառվում, որ տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, G-20-ի գագաթնաժողովի ընթացքում թուրքական իշխանություններին ընդառաջելու հետ կապված իր տված համաձայնության վերաբերյալ, հենց այս թեմային էր վերաբերում»,- նշեց փորձագետը:

Ա. Պետրոսյանը նաեւ հավելեց, որ նման պայմաններում, երբ Մոսկվան ցանկացած պատեհ առիթ օգտագործում է СУ-24-ի խոցման միջադեպի դիմաց Թուրքիային պատասխանելու հարցում, հաստատ բաց չէր թողնի նաեւ նման հնարավորությունը եւ հատկապես ՄԱԿ-ի ԱԽ-ում: «Թուրքիան կամ որեւէ այլ պետություն Իրաքի տարածքում նման ծավալի զորակազմ տեղակայելու իրավունքն ունի միայն երկու պարագայում՝ նախ՝ իրաքյան իշխանությունների խնդրանքի առկայության դեպքում, կամ ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային ռազմական կոալիցիայի ստորաբաժանումների շրջանակում: Առաջին դեպքը միանշանակորեն կարելի է բացառել, իսկ երկրորդի պարագայում նման ծավալի կոնտինգենտի առկայությունը վկայում է ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություններին ուղղակի մասնակցության մասին, ինչը չի տեղավորվում ռազմական կոալիցիայի մարտավարության տրամաբանության մեջ: Բացի այդ, կոալիցիայի կազմում գործելն էականորեն կսահմանափակեր թուրքական կողմի գործողությունները, որը սեփական ծրագրերն ունի Մոսուլի հետ կապված՝ կարճաժամկետ հեռանկարում առնվազն շրջանում ավելի ծանրակշիռ ազդեցություն ունենալու ակնկալիքով: Սակայն, ինչպես տեսնում ենք, Անկարայի գործողությունները հակասում են ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ արտատարածաշրջանային հիմնական խաղացողներին: Ինչ խոսք, Թուրքիան որեւէ կերպ չի հրաժարվի իր նպատակներից եւ հետագայում էլ կշարունակի որոշակի ակտիվություն դրսեւորել այդ շրջաններում՝ օգտագործելով ստեղծվելիք հնարավորությունները սեփական հավակնություններն առարկայացնելու նպատակով, մինչդեռ առկա պայմաններում՝ շատ ավելի զգույշ եւ, մեծապես, հատուկ ծառայությունների ներգրավվածությամբ»:

Սոսե Չանդոյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor