Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հոգու իրական հրճվանքն ու խինդը կապված է Սուրբ Ծնունդի հետ, այլ ոչ թե Ամանորի

Interview

Հաշված օրեր են մնացել Ամանորին ու Սուրբ Ծննդին, եւ ինչպես ամեն տարի, այս անգամ եւս մարդիկ մեծ ոգեւորությամբ են պատրաստվում դրանց՝ գնումներ, նվերներ, ահռելի ծախսեր:

21-րդ դարում հայերը շարունակում են թեժ մրցակցության մեջ մտնելով հնարավորինս ճոխ ու անկրկնելի զարդարել իրենց սեղանները՝ կարծես փորձելով զարմացնել իրենց հնարավորություններով, միեւնույն ժամանակ, մոռանալով ամենակարեորի՝ հոգեւորի մասին:

Հենց այս թեմայի շուրջ Orer.am-ը զրուցեց Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանի հետ:

«Նոր տարին ընդամենը մեր կյանքի փուլերից մեկն է, այսինքն՝ ավարտվում է Աստծո պարգեւած եւս մեկ տարի եւ սկսվում է մեկ այլ տարի: Այսօր Նոր տարուն չափից ավելի մեծ նշանակություն են տալիս: Հրաշքներն ու հաճելի նվերները բնորոշ են Սուրբ Ծննդին՝ դրա խորհուրդն ավելի մեծ է, քանի որ կապված է Հիսուս Քրիստոսի ծնունդի հետ: Տոնածառ զարդարելը, վրան Բեթղեհեմի աստղը տեղադրելը, հրաշքների սպասելը կապված է միայն Սուրբ Ծնունդի հետ:

Այսօր, չգիտես ինչու, Սուրբ Ծնունդին բնորոշ ոգեւորությունը տիրում է Ամանորին, էլ չեմ խոսում անտրամաբանական ծախսերի մասին, երբ մարդիկ անգամ մրցակցում են միմյանց հետ, որը խրախուսելի չէ, որովհետեւ այդ օրերն իրականության մեջ պահոց օրեր են»,- ասաց Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը:

Ըստ քահանա Ղեւոնդյանի՝ մարդիկ ամեն տարի դժգոհում են արդեն սովորույթ դարձած այդ ճոխությանը, բայց դա չեն հանում իրենց միջից:

«Այս ամենի մեջ մեղավոր են նաեւ որոշ կազմակերպություններ, որոնք առավոտից երեկո մարդկանց, այսպես ասած, թասիբի են գցում՝ ասելով՝ գնեք ամանորյա սեղանների համար այս ուտեստը, այն ուտեստը: Մարդն այս ամենի մեջ մոռանում է հոգեւոր արժեքն ու իմաստը եւ նրա համար Ամանորը դառնում է երեկոյան ժամը 12.00-ին սեղանի թանկարժեք ուտելիքներն ու խմելիքները վայելելը:

Ամեն ամսվա վերջ մենք կարող ենք տոնել, ինչպես Ամանորը: Հիշենք, որ մեզ մոտ օգոստոս ամսին՝ որպես նոր տարվա սկիզբ, նշվում է Նավասարդը: Ես ճիշտ չեմ համարում այդ օրը չափից դուրս շատ ուտելիքներով սեղանը լցնելը»,- ասաց Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը՝ օրինակ բերելով նախկինում տոնվող ամենահաճելի ու ճիշտ տարբերակներից մեկը:

«Մեր պապերը, հայրերը ելքը գտել էին, երբ հունվարի 1-ին մարդիկ սկսում են տոնել Ամանորը, նրանք սեղանները զարդարում էին պահոց կերակուրներով՝ պասուց տոլմայով, չրով, չարազով, չամիչով, այսինքն՝ նրանք իրենց ուրախությունն ուտելիքի մեջ չեն տեսել:

Հոգու իրական հրճվանքն ու խինդը կապված է Սուրբ Ծնունդի հետ, այլ ոչ թե Ամանորի: Ամանորի մեջ խորհուրդ չկա»,- նշեց քահանան:

Որպես բարեմաղթանք՝ նա ցանկացավ, որ 2016 թվականին մարդիկ քրիստոնյա դառնան, այլ ոչ թե միայն անունով լինեն:

«Թող հեռու չգնան եկեղեցական ու ժողովրդական ավանդույթներից ու թվացյալ նորանոր ավանդույթներ չհորինեն, որոնք կապված են գումարի, ստամոքսի եւ այլնի հետ:

Ցանկանում եմ, որ մարդիկ ամուր կառչած մնան մեր եկեղեցական ավանդույթներին, վեր կենան ամանորյա սեղաններից եւ գնան գիշերը եկեղեցի ու Ամանորը դիմավորեն այնտեղ՝ Աստծուն դեմ դիմաց կանգնած»,- բարեմաղթեց վերջինս:

Սոսե Չանդոյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor