Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աբդուլ Համիդ vs ՀՀ

Analysis

Երբ մարդիկ միմյանց հետ վիճում են կամ ցանկանում իրենց հակակրանքը հայտնել դիմացինի նկատմամբ, նրան անվանում են «թուրք»: Թուրքը ժողովուրդ է, որը պատկանում է Ալթայան էթնալեզվաընտանիքին: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ այս ժողովուրդը, 1453թ. գրավելով Կ. Պոլիսը, այլևս որևէ տեղ չգնաց և քոչվոր կենսակերպից անցավ նստակյաց կենսակերպի: Զբաղեցնելով մի տարածաշրջան, որտեղ ապրում ենք նաև հայերս, պետք է, որ տարբեր ասպեկտներում ունենայինք առնչակցություններ վերոնշյալ էթնոսի հետ:

Ունեցել ենք և ունենք: Սակայն մեր խնդիրը չէ քննարկել այդ ասպեկտների տարբեր դրսևորումները: Հաշվի առնելով այն հրաշագեղ տարին, որը մենք ամփոփեցինք նորանոր նվաճումներով և ձեռքբերումներով, որին կնախանձեին անգամ խորհրդային հնգամյակների պլանները կեղծող կուսակցական դեմքերը, պատմահամեմատական մեթոդի օգնությամբ փորձենք վերլուծել մեր հնգամյակը: Այսպես, հիշում եք՝ կային երանելի ժամանակներ, երբ վճարում էինք ընդամենը 13 տոկոս շահութահարկ և ինչ-որ գումար կենսաթոշակային ֆոնդին, որն ավելի շատ գործատուի խնդիրն էր, քան մեր: Հայրենի կառավարությունը երկար մտածելուց հետո որոշեց, որ դրանք պետք է ներառվեն մեկ միասնական հարկի մեջ և այն դարձրեց մոտ 24 տոկոս: Դիմացանք: Դե հո չէինք թողնելու հայրենի կառավարությանը նեղն ընկներ: Բա բյուժեն ինչպե՞ս լցնեն: Բա որ Դիլիջանում վերապատրաստվողները մեր հաշվին հելյոտինի փոքրիկ սարքերով իրենց սիգարների պոչերը չկտրեն ու ամեն անգամ այդ սիգարների ծայրերը զվարճացնելուց մեզ մտքում չօրհնեն, ամոթ չէ՞: Իհարկե, ամոթ է: Շարքը կարելի է շարունակել: Հետո հայրենի կառավարությունը որոշեց, որ ես ապրելու եմ 63 տարի ու դրանից հետո, որպեսզի իմ գլխի ճարը տեսնեմ, պետք է թոշակ ստանամ: Սարսափելի լավատեսություն:

Ինչ ուզում եք ասեք, բայց լավատեսության առումով մեր իշխանություններին որևէ մեկը չի հասնի ու կայացրեց մի ալտրուիստական որոշում, որ ես իմ աշխատավարձի 5 տոկոսը պետք է կուտակեմ ապագայի համար: Պատկերացնո՞ւմ եք, բավարար չէ այն, որ մեր իշխանությունները հույս ունեն, թե նման տեմպերի դեպքում Հայաստանը կգոյատևի ևս 33 տարի, մեզ էլ համոզեցին, որ մինչև 63 տարեկանը դեռ ողջ ենք մնալու: Դե մենք էլ, իհարկե, համոզվեցինք ու սկսեցինք տալ:Ինչպես ասում են` չտվող չկա, լավ ուզող է պետք: Ու այս գլխապտույտ, հանճարեղ որոշումներից հետո մեզանից գանձվող փաստացի հարկը դարձավ 30 տոկոս (խոսքը միջին աշխատավարձ ստացողների մասին է): Սա ամենաբարձր հարկն է ԵՏՄ մեր կոլեգիալ բռնապետությունների շարքում և հավասարազոր է եվրոպական շատ երկրների հարկաչափերին: Ինչ-ինչ, բայց սեփական ժողովրդին կեղեքելու հարցում մեզանից շատ բան ունեն սովորելու:

Իսկ ինչո՞ւ այսքան երկար պատմեցի հարկերի մասին: Ասեմ: Աբդուլ Համիդի արյունարբու, թալանող, սպանող, կեղեքող, բռնաբարող Թուրքիայում հայերից գանձվող հիմնական հարկատեսակը աշարն էր` բերքի կամ եկամտի 1/10-րդ մասը: Դե, հասկանում եք էլի, 10 տոկոսն ուր, 30 տոկոսն ուր: Իհարկե, միջնադարում մոնղոլները, սելջուկները կամ այլ քոչվորներ սահմանում էին այնպիսի հարկեր, ինչպիսին, օրինակ՝ հարկն էր ձի ունենալու համար, բայց քանի որ մենք ապրում ենք միջնադարում, ապա այժմ էլ վճարում ենք տանն ընտանի կենդանի պահելու համար: Հա, հարկային դաշտում էր նաև տարբեր ճանապարհներից օգտվելը: Մեր լալահառաչ պատմիչները շատ են գրել այդ մասին: Ի՞նչ իմանային նրանք, որ իրենց այդ պատմական վկայությունները թերթելու են մեր իմաստասեր օրենսդիրները և նմանատիպ հարկատեսակ ավելացնեն կարմիր գծերի տեսքով: Համոզված եմ, եթե պատմիչներն իմանային այդ մասին, փառք կտային ոչ միայն մոնղոլական, սելջուկյան իշխանությանը, այլ Համիդին կհռչակեին մեծագույն հայասեր: Իսկ ինչո՞ւ:

Սա էլ ասեմ ու չծանրացնեմ առանց այն էլ ձեր տոնական հոգսերը: Համիդի կառավարման մի զգալի ժամանակահատվածում 1876-1898 թթ•, այսինքն՝ 22 տարում, բռնաճնշումների հետևանքով Արևմտյան Հայաստանը լքեց 100.000 հայ: Տպավորիչ թիվ է: Իսկ նորանկախ Հայաստանում, վերջին հինգ տարում, Հայաստանը լքել է շուրջ 250.000 հայ: Տեսնում եք՝ ինչ լավատեսական տարբերություն կա: Համիդին անհրաժեշտ էր 56 տարի այս ցուցանիշին հասնելու համար, մերոնք դրան հասան 5 տարում, այսինքն 11 անգամ ավելի արդյունավետ են աշխատում, քան համիդյան վարչակարգը: Հ. Գ. Այսպիսի հնգամյակ, товарищи

Վահրամ Թոքմաջյան

Orer.am,վերլուծաբան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards