Մոխրագույնը ձմեռային նորաձևության մեջ (լուսանկարներ)
LifestyleՄոխրագույնը չեզոք գույն է: Հազվադեպ ես հանդիպում մեկին, ով սիրում է մոխրագույնը: Մոխրագույնը չի շեղում կարեւոր գործից, այդ պատճառով գործարար մարդիկ նախընտրում են այն: Բացի այդ, մոխրագույնը բավականաչափ բարեկամական է եւ հուսալի: Սովորաբար նրանք, ովքեր նախընտրում են մոխրագույնը, նախապատվությունը տալիս են բանականությանը, այլ ոչ թե զգացմունքին:
Մոխրագույն հագուստը ուժ է տալիս անվստահներին: Նրանք, ովքեր նախընտրում են մինիմալիզմ ոճը, սիրում են կրել այս պարզ գույնը: Նորաձևության մեջ մինիմալիզմի հիմնական կարգախոսը «Ոչ մի ավելորդություն» է։ Այն առաջին անգամ ընդգրկվեց համաշխարհային բեմերում առաջին հերթին սկանդինավյան, բելգիական, անգլիական դիզայներների կողմից: Որքան էլ ասեն` մոխրագույնը այլևս նորաձևության գագաթում չէ, այն մնում է նորաձև` հատկապես ձմռանը: Մոխրագույնը հրաշալի համադրվում է այս սեզոնին նորաձև այլ գույների հետ, հատկապես մանուշակագույնի, շագանակագույնի և բալագույնի հետ:
Orer.am-ը ներկայացնում է նորաձև ձմեռ` մոխրագույն երանգներով:


































Պատրաստեց Լիանա Կարապետյանը