Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեծ Մերձավոր արևելքում մեծ պետությունների մեծ կեղտոտ խաղը շարունակվում է. Գ. Քեռյան

Interview

Նոր՝ 2016 թվականը, ի թիվս այլ կոնֆլիկտների, նշանավորվեց տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական նոր կոնֆլիկտի ծնունդով: Իրար բախվեցին Իրանի և Սաուդյան Արաբիայի շահերը, ինչի պատճառը շիա առաջնորդի մահապատիժը դարձավ: Նոր կոնֆլիկտը փաստացիորեն կարող է եղածի վրա նոր յուղ լցնելու էֆեկտ առաջացնել, որը ոչ միայն կթարմացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահասարսուռ նկրտումները, այլև նոր մասշտաբի ու որակի պայթյուն կառաջացնի մերձավորարևելյան տարածաշրջանում: Ստեղծված իրավիճակի մասին է Orer.am-ի զրույցը քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանի հետ:

- Պարոն Քեռյան, մինչ վերջին՝ Իրան-Սաուդյան Արաբիա բախումը, Մերձավոր արևելքում կարծես արդեն իսկ ձևավորվել էին տարածաշրջանում իրար դեմ պայքարող երկրների խմբեր: Ձեր կարծիքով՝ այս նոր կոնֆլիկտը կարո՞ղ է նոր վերադասավորումների պատճառ դառնալ:

- Փաստացիորեն, մինչ այս բախումը արդեն մեծ Մերձավոր արևելքի համար պայքարող երկրները բաժանվել էին երկու խմբի: Մի կողմում մենք տեսնում էինք ԱՄՆ-ին, Եվրամության անդամ երկրներին և նրանց կողմից օժանդակություն ստացած Ասադի դեմ կռվող ընդդիմությանը, մյուս կողմից՝ բավականին հստակ երևաց Ռուսաստան-Իրան համագործակցությունը, որը նաև որոշ առումով ուղղված էր Ասադի վարչակարգի պահպանմանը: Բնականբար, այս ամենին գումարվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, որը խմբերից յուրաքանչյուրը փորձում էր ծառայեցնել իր շահերին:

- Արդյո՞ք ընդհանուր շահը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը զսպելը չէ, քանի որ այն գնալով անկառավարել էր դառնում նույնիսկ ԱՄՆ-ի համար:

- Ռուսաստանը, ռմբակոծելով «Իսլամական պետության» և սիրիական ընդդիմադիր ուժերի դիրքերը, փորձում էր օգնել Ասադի վարչակարգին, իսկ Արևմուտքը ցանկանում էր մի կողմից զսպել ԻՊ-ին, մյուս կողմից՝ օգնել սիրիական ընդդիմությանը Ասադի վարչակագը տապալելու համար: Այս ֆոնի վրա սկսվեց Ռուսաստան-Թուրքիա հակամարտությունը, որը կապված է երկու խմբավորումների գործունեության հետ, ինչին էլ վերջին օրերին գումարվեց Իրան-Սաուդյան Արաբիա կոնֆլիկտը:

- Իրավիճակը կարծես առավել պայթյունավտանգ է դարձել, ինչը կարծես խեղճացրել է գերտերությունների առաջնորդներին: Կանխատեսվո՞ւմ էր արդյոք նոր որակի՝ մուսուլմանական երկու թևերի բախումը:

- Իհարկե, կան խնդիրներ, որոնք նոր չեն: Ինչպես, օրինակ՝ ռուս-թուրքական արդեն երեք դար ձգվող հակամարտությունը, որը 18-րդ դարից սկսած ուղեկցվել է ռուս-թուրքական պատերազմներով: Դրան մշտապես խառնվել է Արևմուտքը՝ փորձելով իր օգուտը քաղել այդ պատերազմներից: Նոր չէ նաև սուննի և շիա հակամարտությունը, որը սկիզբ է առել դեռևս 16-րդ դարում: Այս հակասությունները երբեք էլ չեն մարել, այլ ժամանակ առ ժամանակ բռնկվել ու հանդարտվել են: Եվ, բնականաբար, այս ընդհանուր խճապատկերում հիմա կարծես թե ամեն ինչ ընկնում է իր տեղը:

- Բայց, արդյո՞ք այն ցավալի չի լինի տարածաշրջանի այլ պետությունների համար, քանի որ միանգամից անհասկանալի դարձավ, թե հիմա ով ում բարեկամն է:

- Ներկա պահին կարող ենք ասել, որ Արևմուտքը, Միացյալ Նահանգները, նրանց դաշնակից ՆԱՏՕ-ական Թուրքիան և Սաուդյան Արաբիան փորձում են տարածաշրջանում զրոյացնել շիական Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը: Մյուս կողմում Ռուսաստան-Իրան համագործակցությունն է, որն իհարկե համատեղ ռազմական գործողություններով կամ ակնհայտ փաստերով դեռ այնքան էլ տեսանելի չէ, բայց դիվանագիտական ճակատում և մյուս այլ խողովակներով երկու երկրների համաձայնեցված գործողությունները շարունակվում են,առավել ևս, որ դրանք արդեն երկու-երեք տարվա պատմություն ունեն, որն ուղղված է ասադյան վարչակարգի տապալման արևմտյան ծրագրի խափանմանը: Իրավիճակը կարող է բարդանալ, եթե Իրանը և Սաուդյան Արաբիան մտնեն ուղղակի ռազմական գործողությունների մեջ, որը քիչ հավանական է:

- Տպավորություն չի՞ ստեղծվում արդյոք, որ գերտերությունների կողմից ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարծես թե մղվել է երկրորդ պլան և արդյոք այն ավելի մեծ վտանգներ չի պարունակում, քան շիա-սուննի կրոնական բախումը:

- Նման վտանգ կա: Այնպես որ բավականին խառը իրավիճակ է, բայց չպետք է նաև մոռանալ Իսրայելի դերակատարման մասին տարածաշրջանում, քանի որ այն հստակորեն հանդես էր գալիս Իրանի դեմ պատժամիջոցների վերացման դեմ և դեռևս շարունակում է դա պնդել: Ուստի շատ վտանգավոր իրավիճակ կստեղծվի, եթե Իսրայելը նույնպես սկսի օժանդակություն ցուցաբերել սուննիական թևին:

- Ո՞րն է խաղաղության հույսը:

- Այս իրավիճակում մնում է հույսը դնել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի երկխոսության վրա, որոնք կարող են իրենց դաշնակիցների վրա ճնշում գործադրելով կասեցնել տարածաշրջանում ռազմական գործողությունների ծավալումը: Իհարկե, Ռուսաստանը բավականին լարված է Թուրքիայի դեմ հայտնի պատճառներով, իսկ Սաուդյան Արաբիայի դեմ՝ նավթի գների անկման, ինչպես նաև Եգիպտոսում կործանված իր քաղաքացիական ինքնաթիռի դեպքի պատճառով: Պետք է ասել, որ Պուտինի վիրավորանքն այս երկու երկրներից բավական մեծ է և այստեղ մնում է հույսը դնել այն բանի վրա, որ նա չի ոգևորի Իրանին Սաուդյան Արաբիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար: Ամեն դեպքում, առանցքը մնում է Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը, որի կուլմինացիոն կետը տեղափոխվում է դեպի մերձավորարևելյան տարածաշրջան և մեկ բառով կարող եմ ասել, որ մեծ Մերձավոր արևելքում մեծ պետությունների մեծ կեղտոտ խաղը շարունակվում է:

Արմինե Գրիգորյան

 

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia