Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դիմում Նարիշկինին կամ շանտաժ թուրքական մոտիվներով

Interview

Ամանորյա տոներից այս կողմ «ալիեւյան» մամուլը լի էր սադրիչ հայտարարություններով՝ կապված Պետդումայում Հայոց ցեղասպանությունը քրեականացնելու մասին օրենքի հետ: Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ադրբեջանական կայքերը, որոնք լիովին վերահսկվում են նրանց նախագահի աշխատակազմի կողմից, հունվարի 1-ից սկսեցին շատ խիստ քննադատության ենթարկել ադրբեջանական երկու խոշոր հայրենակցական-հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք գործում են Ռուսաստանի տարածքում:

«Նույնիսկ մեղադրանքներ հնչեցին, որ շատերը համագործակցում են հայկական համայնքի հետ, իբր ապացույցներ ներկայացրեցին դրա վերաբերյալ: Խոսվեց նաեւ այն մասին, որ ճանաչված ադրբեջանցիները, որոնք բնակվում են ՌԴ-ում, պարզապես չեն ստորագրել Նարիշկինին ուղղված դիմումը, միեւնույն ժամանակ, նշվել էր, որ այդ դիմումի տակ իրենց ստորագրությունները չեն դրել նաեւ հանրաճանաչ «ադրբեջանցիները»,- ասաց նա:

Ինչպես նշեց քաղաքագետը, Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի հարուստ գործարարներից Ֆահրադ Ահմեդովն անգամ առանձին նամակ է ուղղել ՌԴ Պետդումայի խոսնակ Նարիշկինին եւ ահաբեկել: «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման դեպքում կվատթարանան հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները Ռուսաստանի տարածքում: Նրանք փաստորեն ասում են, որ կարող են խախտել Ռուսաստանի օրենքնրը, իսկ սա էլ իր հերթին հուշում է հինգերորդ շարասյան մասին, որն էլ հովանավորվում է Թուրքիայի կողմից: Շատ զարմանալի է, որ թյուրքական համերաշխության դրոշը վերցրած՝ հենց ադրբեջանցիներն են սկսել պայքարել Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենքի ընդունման դեմ: Դա զարմանալի է, որովհետեւ ՌԴ-ում բնակվում են թաթարներ, բաշկիրներ, թուրքալեզու եւ թուրքական ծագում ունեցող այլ ժողովուրդները լուռ են: Իրենց այդ պահվածքով նրանք հստակ ասում են, որ իրենք ոչ թե ադրբեջանցի են, այլ թուրք եւ տարբերվում են «Անկարայի թուրքերից» միայն մեկ բանով՝ նրանք շիա մահմեդական են, թեկուզ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ իրենց անգամ շիա էլ չեն զգում: Պետք է նկատենք, նաեւ որ այսօր արդեն ադրբեջանցիները բացեիբաց ընդունում են, որ իրենք թուրք են»,- հավելեց նա:

Վերադառնալով Նարիշկինին ուղղված դիմումին՝ Գ. Համբարյանն ասաց, որ դիմումում նաեւ նշվել է, որ եթե Հայոց ցեղասպանությունը քրեականացնելու մասին օրենքն ընդունվի, ապա Ահմեդովը կհրաժարվի ՌԴ քաղաքացիությունից: «Սա պարզապես շանտաժ է եւ շատ ծիծաղելի է, քանի որ Ահմեդովն ինչքան էլ ուզենա հարուստ լինել, 1,7-2 մլրդ ԱՄՆ դոլարը, որը վաստակել է, հենց Ռուսաստանի շնորհիվ է: Պարզապես ասուրդ է շանտաժների նման լեզվով Ռուսաստանի հետ խոսելը: Եթե սա ռուսական իշխանությունների կողմից շատ կոշտ արձագանքի չարժանանա, ապա կլինի կոպիտ սխալ ու թուլություն: Թեպետ շատ լավ գիտենք, որ Վլադիմիր Պուտինը չի սիրում, որ իր հետ շանտաժի լեզվով են խոսում, հուսով եմ, որ նախագահի աշխատակազմը հմտորեն կարձագանքի Ահմեդովի շանտաժին եւ ցույց կտա այդ գործարարին իր իրական տեղը»,- հավելեց քաղաքագետը:

Ի դեպ, վերջինս կարծում է, որ սփյուռքի մեր ներկայացուցիչները ՌԴ-ում այս հարցը պետք է շատ բարձր մակարդակի հասցնեն ու դնեն հանրային քննարկման, ասելով, թե ՌԴ քաղաքացի դարձած ադրբեջանցին, ով իր կարողությունը կուտակել է հենց ՌԴ-ի շնորհիվ, պարզապես շանտաժի լեղվով է խոսում այն պետության հետ, որին նա պարտական է ամեն ինչով:

Սոսե Չանդոյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor