Ինչպես ճիշտ կրել շորտեր ձմռանը (լուսանկարներ)
LifestyleԿանացի զգեստապահարանը ձմռան ցուրտ ամիսներին կարելի է փոխել թեթև, ազատ գույներով ու տաք հյուսվածքներով: Ամառային դետալները մնացել են ձմեռային հագուստի մեջ: Այդ դետալներից մեկն են համարվում հենց շորտերը: Չնայած այն բանին, որ շորտերը զուտ ամառային հագուստի մաս են կազմում, այնուամենայնիվ, մոդելավորողները առաջարկում են չհրաժարվել դրանցից նաև ձմռանը: Կարծիք կա, որ գռեհիկ է, երբ ձմռանը շորտեր են կրում: Սակայն պետք է հաշվի առնել, որ ճիշտ կրելու դեպքում այն կլինի ոչ միայն գեղեցիկ, այլև շատ նորաձև: Դե իսկ եթե չգիտեք ինչպես համադրել, ինչի հետ կրել, ապա դիտեք այս ֆոտոշարքը, որը ներկայացնում է Orer.am-ը:



























