Երեկոյան լավագույն զգեստները` այս սեզոնին կրելու համար (լուսանկարներ)
LifestyleԿարևոր առիթներ, խնջույքներ, հանդիպումներ ու շատ այլ արարողություններ կան, որ պահանջում են կնոջը զգեստապահարանում ունենալ երեկոյան զգեստ: Երեկոյան զգեստները հանդիսանում են հարստության ու գեղեցկության խորհրդանիշը: Երբ մենք մտածում ենք երկար ու շքեղ զգեստ հագած կնոջ մասին, մենք պատկերացնում ենք որևէ հայտնի անձնավորություն կամ ոճի ու նորաձևության մարմնավորող մեկին, որը ճեմելով անցնում է կարմիր գորգի վրայով հոլիվուդյան պրեմիերաների կամ Օսկարի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:
Մինչև գետին հասնող զգեստ հագած կինը դեմ չի լինի նաև սեքսուալ տեսք ունենալ: Նա ցույց է տալիս անգամ ավելին, քան այն դեպքում, եթե հագած լիներ կարճ զգեստ և ցուցադրեր իր գեղեցիկ ոտքերը: Երկար, շքեղ զգեստով կինը հրաժարվում է աղջկական թեթևամիտ կերպարից և դիմում ավելի հասուն ու նուրբ խորամանկությունների` տղամարդկանց մոտ առաջացնելով ինտրիգի զգացողություն իր անհատականությամբ և նույնիսկ որոշակի առեղծվածային կերպարով:
Կարճ կլինի, թե երկար, այնքան էլ էական չէ, առավել կարևոր է, որ ձմռանը ընտրեք ճիշտ երեկոյան զգեստներ: Տաք եղանակներին, օրինակ, նախընտրելի են ավելի սառը և բաց գույնի երանգները: Նաև պետք է ընտրել այնպիսի կտոր, որը թույլ է տալիս, որ մաշկը շնչի, թեև դա ամենակարևոր գործոնը չէ, քանի որ շոգ եղանակին շատ միջոցառումներ իրականացվում են օդափոխիչ սարքերով համալրված տարածքներում:
Ցուրտ ամիսների համար ավելի լավ է վերցնել հագեցած, հարուստ գույներով, մի փոքր ավելի տաք կտորներ: Երեկոյան զգեստները ենթադրում են մինչև գետին հասնող երկարություն: Այնպես որ, մի վախեցեք ընտրել հենց այդ ձևը` անկախ այն բանին, թե տարվա որ եղանակն է: Այդպիսով, դուք առավելագույնս տպավորիչ տեսք կունենաք: Տարբեր ոճի ու ձևվածքի երեկոյան զգեստները տարբեր կերպ են ընդգծում կանացի կազմվածքը, այդ պատճառով շատ կարևոր է զգեստ ընտրելիս դիտարկել բոլոր տարբերակները: Անգամ ամենափոքր մանրուքը կարող է արմատապես փոխել այն, թե ինչպես է զգեստը ձեզ սազում:
Orer.am-ը ներկայացնում է երեկոյան նորաձև զգեստներ, որոնք կարող եք կրել ձմռանը:








































