Թրենդային շարֆեր 2016. ինչպես կրել այն (լուսանկարներ)
LifestyleՇարֆերը անփոխարինելի աքսեսուարներ են այս եղանակին, ինչպես գլխարկը, ձեռնոցն ու ակնոցը: Դրանք ընդունակ են կերպարը դարձնել ներդաշնակ ու օրիգինալ: Շարֆերն արդեն վաղուց չեն ասոցացվում տարվա ցուրտ եղանակների հետ: Այսօր դրանք ոչ միայն ցրտից պաշտպանելու համար ստեղծված աքսեսուարներ են, այլ նաև կանացի զգեստապահարանի ոճային իրեր: Շարֆեր կարելի է կրել ինչպես թեթև, այնպես էլ տաք վերարկուների հետ, բաճկոնների ու անձրևանոցների, պիջակների և անգամ զգեստների հետ: Իհարկե, երկար շարֆերը մշտապես ունեցել են իրենց տեղը նորաձևության աշխարհում: Սակայն այժմ փոխվել են դրանք կրելու ձևերը: Եթե նախկինում հայտնի դիզայներները խորհուրդ էին տալիս երկար շարֆերը փաթաթել պարանոցին, հաստ ու ծավալուն վզնոցի տպավորություն ստեղծելով, ապա այժմ ոճաբանները հորդորում են հետ կանգնել այդ կանոնը կիրառելուց: Այժմ շատ նորաձև են այն շարֆերը, որոնք կախված են ուսերից` թույլ ու ազատ և տալիս են կերպարին էլեգանտ և միևնույն ժամանակ համարձակ տեսք: Եվ ինչքան երկար է շարֆը, այնքան շքեղ է այն երևում:
Մեր օրերում ծոպավոր գործվածքները իրենց կիրառությունը գտել են ամենուր և, իհարկե, բացառություն չեն նաև շարֆերը, սակայն մեկ տարբերությամբ. ժամանակակից տարբերակներում ծոպերն առկա են ոչ միայն եզրերին, այլ նաև ողջ երկարությամբ:
Մորթյա շարֆերը նույնպես շատ արդիական են այս սեզոնին: Մորթին հաջողությամբ կիրառվում է գլխարկների, վերնազգեստների, սվիտերների, կոշիկների և նույնիսկ աքսեսուարների պատրաստման մեջ: Լիովին հասկանալի է, որ մորթյա շարֆերը գրավել են նորաձևության հարթակները և շատ մեծ տարածում ունեն այս տարի: Մորթին կարելի է օգտագործել նաև որպես օձիք, հագնել ուսերին կամ որպես պարանոցի զարդ: Մորթյա շարֆերը թանկարժեք ու արիստոկրատ տեսք ունեն, հատկապես շքեղ են նայվում մետաղազարդով տարբերակները, սակայն կարելի է նաև շարֆը կրել առանց դրա, ուղղակի գեղեցիկ կապելով այն: Ի դեպ, եթե դուք սկզբունքորեն դեմ եք բնական մորթի կրելուն, ապա կարող եք ընտրել արհեստական մորթի, որոնք ոչ պակաս տպավորիչ տեսք ունեն:
Ցուրտ եղանակներին կանայք, իհարկե, մի կողմ են դնում մետաքսե շարֆերը մինչև կվերադառնան տաք օրերը` նախապատվությունը տալով տաք շարֆերին: Ի դեպ, շատ հին ժամանակերում շարֆեր օգտագործում էին միայն զինվորները:
Orer.am-ը ներկայացնում է նորաձև ֆոտոշարք, որտեղ կգտնեք շարֆերը կապելու ամենաթրենդային տարբերակները:































