Ինչպես ճիշտ կրել սպիտակ հագուստ ձմռանը (լուսանկարներ)
LifestyleՇատերը կարծում են` ձմռանը սպիտակ կրելը բավականին համարձակ քայլ է: Դե իհարկե, բոլորի ուշադրության կենտրոնում լինելըայնքան էլ հեշտ բան չէ: Նույնիսկ ամենահամառ գեղեցկուհիները ձմռանը չեն արհամարհում այս գույնը: Եթե ձեզ համար կարևոր է հավատարիմ մնալ ավանդական նորաձևության կանոններին, ապա դուք, ամենայն հավանականությամբ, արդեն գիտեք այն ամենը, ինչը վերաբերում է սպիտակ հանդերձներ կրելուն: Սակայն արդյո՞ք այդքան անհրաժեշտ է հետևել ավանդական կանոններին ժամանակակից նորաձևության աշխարհում, որն ամեն վայրկյան փոխվում է:
Կախված նրանից, թե դուք որտեղ եք ապրում կամ ինչ տարիք ունեք, կարող էիք անգամ ծանոթ չլինել սպիտակը կրելու կանոններին: Կար ժամանակ, երբ մարդիկ հետևում էին այն կանոնին, որ սպիտակ հագուստը տեղին է միայն տոնական օրերին: Մանավանդ եթե դրանք ամառային օրեր էին` պիկնիկների, խորովածի ժամանակ և մարդիկ անհոգ կենսակերպ էին վարում: Ոմանք կարծում են, որ այն կանայք, որոնք համարձակ կերպով կրում են սպիտակ հանդերձներ ձմեռային ամիսներին, նորաձևության առաջատարներն են: Մինչդեռ մյուսները քննադատող մեկնաբանություններ են անում այդ առումով: Սպիտակը խորհրդանշում է մաքրություն,հավատարմություն,անմեղություն,ճշմարտություն եվ ազնվություն: Ահա թե ինչու սպիտակ հագուստով կանայք և աղջիկները ազնվական տեսք են ունենում: Ձմռանը պետէ չէ խուսափել այս գույնից: Կարելի է կրել սպիտակ սվիտեր, վերարկու, կիսաշրձազգեստ, տաբատ և անգամ կոշիկ: Կարևորը գեղեցիկ համադրելն է: Մոխրագույնի հետ համադրությունը կլինի գեղեցիկ և նորաձև:
Մաքուր, անմեղ ու հավատարիմ. հենց այսպիսի ասոցիացիա է ստեղծում սպիտակ գույնը: Հիվանդանոցների բոլոր աշխատակիցները հագնում են ճերմակ խալաթներ, հավանաբար այն պատճառով, որ սպիտակ գույնը մաքրության հետ է ասոցացվում: Մարդիկ, ովքեր նախընտրում են սպիտակը, տրվում են իրենց աշխատանքին ամբողջությամբ: Սակայն երբեմն նրանք կարող են մեկուսանալ շրջապատից, հիասթափվել ամեն ինչից, առանձնանալ ու օրերով ձանձրույթ զգալ: Երբեմն նրանք կարողանում են հեշտությամբ ստի հոտն առնել եւ նույնքան հեշտ բացահայտել բարդ խնդրի ճշմարտությունը: Մի հրաժարվեք սպիտակից անգամ ամենացուրտ եղանակին:
Orer.am-ը ներկայացնում է ֆոտոշարք, որը կօգնի Ձեզ ճիշտ կրել սպիտակ հագուստ այս սեզոնին:
































